Ողբ 1։1-22
א [Ալեֆ]*
1 Ա՜խ, երբեմնի մարդաշատ քաղաքը միայնակ նստել է,+Ազգերի մեջ բազմամարդը այրիացել է,+Մարզերի միջի իշխանուհին ստրուկ է դարձել:+
ב [Բեթ]
2 Գիշերը նա դառնագին լաց է լինում,+ և արցունքները հոսում են նրա այտերով:
Նրա սիրեկաններից ոչ ոք չի մխիթարում նրան:+
Բոլոր ընկերները դավաճանել են նրան,+ թշնամի են դարձել:
ג [Գիմել]
3 Հուդան նեղության մեջ է, գերեվարվել է+ և ստրկության ծանր լծի տակ է:+
Նա պետք է ուրիշ ազգերի մեջ բնակվի,+ նա հանգիստ չունի:
Բոլոր նրան հալածողները նեղության ժամանակ հարձակվեցին նրա վրա:
ד [Դալեթ]
4 Սիոն տանող ճանապարհները սգում են, որովհետև տոնին եկողներ չկան:+
Նրա բոլոր դարպասներն ավերվել են,+ քահանաները հառաչում են:
Նրա կույս աղջիկները սուգ են անում, և ինքը՝ Սիոնը, խիստ դառնացած է:
ה [Հե]
5 Նրա ոսոխները այժմ նրա տերերն են, նրա թշնամիներն անհոգ են:+
Նրա բազմաթիվ մեղքերի համար Եհովան վիշտ պատճառեց նրան:+
Ոսոխները նրա երեխաներին գերության տարան:+
ו [Վավ]
6 Սիոնի դուստրը կորցրել է իր ողջ շքեղությունը:+
Նրա իշխանները նման են եղջերուների, որոնք արոտավայր չեն գտել.
Ուժասպառ եղած՝ նրանք փախչում են թշնամուց:
ז [Զային]
7 Երբ Երուսաղեմը նեղության մեջ հայտնվեց և անտուն դարձավ,Հիշեց, թե ժամանակին ինչ թանկարժեք բաներ ուներ:+
Երբ նրա ժողովուրդը թշնամու ձեռքն ընկավ, և նա օգնական չուներ,+Թշնամիները տեսան դա և ծիծաղեցին նրա կործանման վրա:+
ח [Խեթ]
8 Երուսաղեմը ծանր մեղք է գործել,+Այդ պատճառով նողկալի է դարձել:
Բոլոր նրանք, ովքեր պատվում էին նրան,Այժմ արհամարհանքով են վերաբերվում,Քանի որ տեսան նրա մերկությունը:+
Նա ինքն էլ հառաչում է+ ու ամոթից մի կողմ շրջվում:
ט [Տեթ]
9 Նրա հագուստն անմաքուր է:
Նա չմտածեց իր ապագայի մասին:+
Նրա անկումն ապշեցուցիչ էր, նա մխիթարող չունի:
Ո՜վ Եհովա, տե՛ս իմ տառապանքը, քանի որ թշնամին մեծամտացել է:+
י [Յոդ]
10 Թշնամին տիրացել է նրա բոլոր գանձերին:+
Նա* տեսավ, թե ինչպես են ուրիշ ազգեր մտնում իր սրբարանը,+Նրանք, ում դու արգելել էիր քո ժողովրդի հետ լինել:
כ [Քաֆ]
11 Նրա ժողովուրդը հառաչում է, հաց է փնտրում:+
Իր արժեքավոր բաները տվել է ուտելիքի դիմաց, միայն թե ողջ մնա:
Նայի՛ր, Եհո՛վա, ու տես, թե ինչ թշվառ կին* եմ դարձել:
ל [Լամեդ]
12 Ո՛վ անցորդներ, ինչո՞ւ եք անտարբեր,Նայե՛ք ու տեսե՛ք.
Արդյոք կա՞ մի ցավ այն ցավի նման,Որը Եհովան ինձ պատճառեց իր բորբոքված բարկության օրը:+
מ [Մեմ]
13 Բարձունքից նա կրակ է ուղարկել իմ ոսկրերի մեջ,+ որ այրի դրանք:
Ցանց է տարածել իմ ոտքերի մոտ և ստիպել ինձ հետ դառնալ:
Նրա պատճառով ես լքված կին եմ դարձել,Ողջ օրը տանջվում եմ:
נ [Նուն]
14 Նա իր ձեռքով իմ մեղքերը իրար է կապելՈւ դրանք որպես լուծ դրել պարանոցիս. ես ուժասպառ եմ եղել:
Եհովան ինձ նրանց ձեռքն է մատնել, ում ես չեմ կարող դիմադրել:+
ס [Սամեխ]
15 Եհովան վռնդեց իմ միջից իմ բոլոր զորավորներին,+Իմ դեմ բազմություն հավաքեց, որ կոտորի իմ երիտասարդներին:+
Եհովան խաղողի հնձանում տրորել է Հուդայի կույս աղջկան:+
ע [Ային]
16 Այս ամենի պատճառով ես ողբում եմ,+ արցունքները հորդում են աչքերիցս,Քանի որ բոլոր նրանք, ովքեր կարող էին մխիթարել կամ սփոփել ինձ, հեռու են ինձնից:
Որդիներս թևաթափ են եղել, որովհետև թշնամին հաղթել է:
פ [Փե]
17 Սիոնը տարածել է իր ձեռքերը,+ բայց ոչ ոք չի մխիթարում նրան:
Բոլոր նրանց, ովքեր Հակոբի շուրջն են, Եհովան պատվիրել է թշնամանալ նրա դեմ:+
Երուսաղեմը նողկալի է դարձել նրանց համար:+
צ [Ցադե]
18 Եհովան արդար է.+ չէ՞ որ ես չհնազանդվեցի նրա պատվերներին:+
Լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ, և տեսե՛ք իմ ցավը:
Իմ կույս աղջիկներն ու երիտասարդները գերեվարվեցին:+
ק [Կոֆ]
19 Ես կանչեցի իմ սիրեկաններին, բայց նրանք ինձ դավաճանեցին:+
Իմ քահանաներն ու երեցները քաղաքում վախճանվեցին՝Ողջ մնալու համար ուտելու բան փնտրելով:+
ר [Ռեշ]
20 Տե՛ս, Եհո՛վա, ես սաստիկ ընկճված եմ:
Ներսս* տակնուվրա է լինում,Սիրտս ալեկոծվում է իմ ներսում. որքա՜ն ըմբոստ եմ ես եղել:+
Դրսում սուրը խլում է զավակներիս:+ Տանը նույնպես մահ կա:
ש [Շին]
21 Մարդիկ լսում են իմ հառաչանքը, բայց չկա մեկը, որ մխիթարի ինձ:
Իմ բոլոր թշնամիները լսեցին ինձ վրա եկած աղետի մասին:
Նրանք ուրախ են, որ դու արել ես դա:+
Բայց կգա օրը, երբ դու, քո խոստման համաձայն, կպատժես նրանց+Եվ նրանց հետ կվարվես այնպես, ինչպես ինձ հետ վարվեցիր:+
ת [Թավ]
22 Նրանց բոլոր չարություններին ուշադրություն դարձրու: Խստորեն պատժիր նրանց,+Ինչպես որ ինձ խստորեն պատժեցիր իմ բոլոր մեղքերի համար:
Հառաչանքիս վերջ չկա. սիրտս ցավում է:
Ծանոթագրություններ
^ 1-4-րդ գլուխները ողբերգեր են, որոնցից յուրաքանչյուրը գրվել է այբբենական կարգով, կամ՝ ակրոստիքոսի ձևով:
^ Այսինքն՝ Երուսաղեմը:
^ Խոսքը Երուսաղեմի մասին է:
^ Բռց.՝ «Աղիքներս»: