Ողբ 2։1-22
א [Ալեֆ]
2 Եհովայի բարկությունը ամպի պես ծածկել է Սիոնի դստերը:
Նա երկնքից երկրի վրա է գցել Իսրայելի գեղեցկությունը:+
Իր բարկության օրը նա չհիշեց իր ոտքերի պատվանդանը:+
ב [Բեթ]
2 Եհովան առանց կարեկցելու կործանեց Հակոբի բնակավայրերը:
Իր ցասումով նա քանդեց Հուդայի դստեր ամրությունները:+
Նա գետին տապալեց ու պղծեց թագավորությունն+ ու դրա իշխաններին:+
ג [Գիմել]
3 Իր բորբոքված բարկությամբ նա Իսրայելին ողջ զորությունից զրկեց:*
Իր աջ ձեռքը հետ քաշեց, երբ թշնամին հարձակվեց:+
Հակոբի երկրում նրա բարկությունը վառվում էր ինչպես կրակ, որը այրում էր չորսբոլորը:+
ד [Դալեթ]
4 Նա լարեց իր աղեղը ինչպես թշնամի: Իր աջ ձեռքը բարձրացրեց իբրև ոսոխ:+
Նա սպանեց աչքին հաճելի բոլոր մարդկանց:+
Իր ցասումը կրակի պես+ Սիոնի դստեր վրանի վրա թափեց:+
ה [Հե]
5 Եհովան թշնամու պես դարձավ:+
Նա կործանեց Իսրայելին,Կործանեց նրա բոլոր աշտարակները,Ավերեց նրա ամրությունները:
Նա շատացրեց Հուդայի դստեր ողբն ու սուգը:
ו [Վավ]
6 Նա կործանեց իր տաղավարը,+ ինչպես մի խրճիթ պարտեզում:
Իր տոնին նա վերջ դրեց:+
Եհովան տոնն ու Շաբաթը Սիոնում մոռանալ տվեց,Իր ահեղ ցասումով թագավորին ու քահանային մերժեց:+
ז [Զային]
7 Եհովան մերժեց իր զոհասեղանը,Արհամարհեց իր սրբարանը:+
Թշնամիների ձեռքը հանձնեց ամրացված աշտարակների պարիսպները:+
Եհովայի տան մեջ լսվում էին նրանց բարձր ձայները,+ ինչպես տոն օրերին:
ח [Խեթ]
8 Եհովան վճռեց ավերել Սիոնի դստեր պարիսպը:+
Նա լարով չափեց այն+Եվ կործանում բերեց. ձեռքը հետ չքաշեց:
Պատնեշին ու պարսպին նա սուգ անել տվեց:
Դրանք թուլացան:
ט [Տեթ]
9 Դարպասները գետնի տակ անցան,+Նա ջարդեց, կոտրեց նիգերը:
Թագավորն ու իշխանները ուրիշ ազգերի մեջ հայտնվեցին:+
Օրենք* չկա: Նույնիսկ մարգարեները Եհովայից տեսիլք չեն ստանում:+
י [Յոդ]
10 Սիոնի դստեր երեցները լուռ նստած են գետնին,+Քուրձ հագած՝ հող են լցնում գլուխներին:+
Երուսաղեմի կույս աղջիկները գլուխները խոնարհել են մինչև գետին:
כ [Քաֆ]
11 Աչքերս մաշվել են արցունք թափելուց,+Ներսս* տակնուվրա է լինում:
Սիրտս կտոր-կտոր է լինում,* քանի որ իմ ժողովրդի դուստրը* կործանվել է,+Քանի որ քաղաքի հրապարակներում երեխաներն ու մանուկները ուշաթափ են լինում:+
ל [Լամեդ]
12 Իրենց մայրերին նրանք աղերսագին ասում են՝ «Սոված եմ, ծարավ եմ»,*+Եվ ինչպես վիրավոր մի մարդ, քաղաքի հրապարակներում ուշագնաց են լինում՝Մահանալով իրենց մայրերի գրկում:
מ [Մեմ]
13 Ո՞ւմ օրինակը բերեմ,Ո՞ւմ նմանեցնեմ քեզ, ո՛վ Երուսաղեմի դուստր:
Ինչի՞ հետ համեմատեմ, որ մխիթարեմ քեզ, ո՛վ Սիոնի կույս աղջիկ:
Քո վերքը ծովի պես մեծ է:+ Ո՞վ կարող է քեզ բուժել:+
נ [Նուն]
14 Քո մարգարեների տեսիլքները կեղծ էին ու դատարկ:+
Նրանք չէին քողազերծում մեղքերդ, որ փրկեին գերեվարվելուց,+Այլ կեղծ ու մոլորեցնող տեսիլքներ էին պատմում քեզ:+
ס [Սամեխ]
15 Բոլոր անցորդները քեզ տեսնելիս արհամարհանքով ծափ են տալիս,+Զարմանքից սուլում են,+ գլուխներն օրորում՝ նայելով Երուսաղեմի դստեր վրա, ու ասում.
«Սա՞ է այն քաղաքը, որի մասին ասում էին՝ «Գեղեցկության կատարելություն, ողջ երկրի ուրախություն»»:+
פ [Փե]
16 Քո բոլոր թշնամիները բացել են իրենց բերանը:
Նրանք սուլում են, կրճտացնում ատամներն ու ասում. «Մենք կուլ տվեցինք նրան:+
Հասավ այն օրը, որին սպասում էինք:+ Եկավ այդ օրը, ու մենք տեսանք այն»:+
ע [Ային]
17 Եհովան իրականացրեց իր մտադրությունը,+ արեց այն, ինչ ասել էր՝+Ինչ որ վաղուց ի վեր պատվիրել էր:+
Նա կործանեց քեզ՝ առանց խնայելու:+
Թույլ տվեց, որ քո թշնամին հաղթի քեզ և ուրախանա: Քո ոսոխներին ավելի ուժեղ դարձրեց:*
צ [Ցադե]
18 Ժողովրդի սիրտը աղաղակում է Եհովային, ո՛վ Սիոնի դստեր պարիսպ:
Թող քո արտասուքը հեղեղի պես թափվի գիշեր ու ցերեկ:
Թող արցունքներդ չցամաքեն, և դու հանգիստ չունենաս:
ק [Կոֆ]
19 Վե՛ր կաց, ողբա ողջ գիշեր,Սրտիդ եղածը ջրի պես թափիր Եհովայի առաջ:
Ձեռքերդ վեր բարձրացրու՝ խնդրելով նրան փրկել երեխաներիդ կյանքը,Որոնք սովից ուշաթափվում են ամեն մի փողոցի անկյունում:+
ר [Ռեշ]
20 Նայի՛ր, ո՛վ Եհովա, տե՛ս քո ժողովրդին, որին խստորեն պատժել ես:
Մի՞թե կանայք պիտի ուտեն իրենց մանուկներին, իրենց մեծացրած երեխաներին,+Կամ մի՞թե քահանաներն ու մարգարեները, ո՛վ Եհովա, քո սրբարանում պիտի սպանվեն:+
ש [Շին]
21 Երիտասարդներն ու ծերերը փողոցներում մեռած ընկած են:+
Երիտասարդ աղջիկներն ու տղաները՝ սրով սպանված:+
Դու սպանեցիր քո բարկության օրը, կոտորեցիր ու չխնայեցիր:+
ת [Թավ]
22 Դու ամեն տեղից սարսափազդու բաներ ես կանչում, ինչպես տոն օրը՝+ մարդկանց:
Եհովայի ցասման օրը ոչ ոք չփրկվեց՝ ողջ չմնաց:+
Իմ թշնամին բնաջնջեց նրանց, ում ես ծնել ու մեծացրել էի:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «կտրեց Իսրայելի ամեն մի եղջյուրը»:
^ Կամ՝ «Ուսուցում», «Առաջնորդություն»:
^ Սա բանաստեղծական անձնավորում է, որը, հավանաբար, խղճահարություն և կարեկցանք է արտահայտում:
^ Բռց.՝ «Լյարդս գետին է թափվել»:
^ Բռց.՝ «Աղիքներս»:
^ Բռց.՝ «Որտե՞ղ են ցորենն ու գինին»:
^ Բռց.՝ «Բարձրացրեց քո ոսոխների եղջյուրը»: