Ողբ 4։1-22

  • Երուսաղեմի պաշարման սարսափելի հետևանքները

    • Սով (4, 5, 9)

    • Կանայք եփում են իրենց երեխաներին (10)

    • Եհովան թափեց իր բարկությունը (11)

א [Ալեֆ] 4  Ինչպե՜ս է խամրել փայլող, ընտիր ոսկին:+ Սրբարանի քարերը+ ցրիվ են եկել բոլոր փողոցների անկյուններում:+ ב [Բեթ]   Սիոնի պատվական որդիներին, որոնք մի ժամանակ զտված ոսկու պես թանկարժեք էին,Այժմ վերաբերվում են ինչպես կավե սափորների,Որոնք բրուտի ձեռքով են պատրաստվում: ג [Գիմել]   Անգամ շնագայլերն են կուրծք տալիս իրենց ձագերին,Բայց իմ ժողովրդի դուստրը անապատի ջայլամի+ պես անգութ է դարձել:+ ד [Դալեթ]   Կաթնակեր մանուկի լեզուն ծարավից քիմքին է կպել: Երեխաները հաց են աղերսում,+ բայց տվող չկա:+ ה [Հե]   Ժամանակին նրբահամ կերակուրներ ուտողները փողոցներում սովահար ընկած են:+ Ալ կարմիր հագուստների մեջ մեծացածները+ մոխրակույտերի մեջ են: ו [Վավ]   Իմ ժողովրդի դստեր պատիժն* ավելի մեծ է, քան Սոդոմի մեղքի համար տրված պատիժը:+ Սոդոմը մեկ ակնթարթում տապալվեց, և ոչ ոք օգնության ձեռք չմեկնեց:+ ז [Զային]   Նրա* ուխտավորները+ ձյունից մաքուր էին, կաթից՝ սպիտակ,Մարջաններից* կարմիր էին և շափյուղայի պես՝ փայլուն: ח [Խեթ]   Իսկ հիմա նրանք մրից* էլ սև են: Փողոցներում նրանց չեն ճանաչում: Նրանց կաշին ոսկորներին է կպել,+ չորացած ծառի պես է դարձել: ט [Տեթ]   Սրից սպանվողների համար ավելի լավ է, քան սովից մեռնողների համար,+Որոնք հալումաշ են լինում և հյուծվում ուտելիք չունենալու պատճառով: י [Յոդ] 10  Կարեկից կանայք իրենց իսկ ձեռքերով եփեցին իրենց զավակներին:+ Երեխաները նրանց սգո հացը դարձան, երբ կործանվում էր իմ ժողովրդի դուստրը:+ כ [Քաֆ] 11  Եհովան թափեց իր ցասումը՝Իր բորբոքված բարկությունը:+ Նա կրակ վառեց Սիոնում, որը լափեց դրա հիմքերը:+ ל [Լամեդ] 12  Երկրի թագավորներն ու բոլոր բնակիչները չէին հավատում,Որ հակառակորդը՝ թշնամին, Երուսաղեմի դարպասներից ներս կմտնի:+ מ [Մեմ] 13  Դա տեղի ունեցավ նրա մարգարեների մեղքերի և քահանաների անօրենությունների պատճառով,+Որոնք արդարների արյունը թափեցին նրանում:+ נ [Նուն] 14  Նրանք կուրորեն թափառեցին+ փողոցներում,Նրանք պղծված են արյունով,+Այնպես որ ոչ ոք չի կարող դիպչել նրանց հագուստներին: ס [Սամեխ] 15  «Հեռացե՛ք, անմաքուրնե՛ր,– բղավում են նրանց վրա,– հեռո՛ւ, հեռո՛ւ: Մեզ մի՛ դիպեք»: Նրանք անտուն են մնացել ու թափառում են: Ազգերն ասում են. «Նրանք չեն կարող մեզ հետ այստեղ մնալ:*+ פ [Փե] 16  Եհովան ինքն է նրանց ցրել:+ Նա այլևս բարեհաճորեն չի նայի նրանց: Մարդիկ չեն հարգի քահանաներին,+ չեն խնայի երեցներին»:+ ע [Ային] 17  Մեր աչքը ջուր կտրեց զուր տեղը օգնություն սպասելուց:+ Մենք սպասում ու սպասում էինք մի ազգի, որը չէր կարող մեզ փրկել:+ צ [Ցադե] 18  Ամեն քայլափոխին նրանք, դարան մտած, սպասում էին մեզ,+ ու մենք չէինք կարողանում քայլել մեր հրապարակներում: Մեր վախճանը մոտեցել է, մեր օրերը հաշված են, մեր վերջը եկել է: ק [Կոֆ] 19  Մեզ հետապնդողները երկնքում սլացող արծվից ավելի արագընթաց էին:+ Նրանք հետապնդեցին մեզ լեռներում, դարանամուտ եղան անապատում: ר [Ռեշ] 20  Եհովայի օծյալը՝+ մեր կյանքի շունչը, ընկել է նրանց մեծ փոսի մեջ:+ Նրա մասին մենք ասացինք. «Ազգերի մեջ նրա հովանու տակ ենք ապրելու»: ש [Սին] 21  Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ Եդոմի դուստր,+ որ բնակվում ես Հուսի երկրում,Բայց իմացիր, որ քեզ էլ է հասնելու բաժակը,+ և դու կհարբես ու կմերկանաս:+ ת [Թավ] 22  Ո՛վ Սիոնի դուստր, մեղքիդ համար քեզ վրա եկած պատժին վերջ է դրվել: Նա քեզ այլևս գերության չի տանի:+ Իսկ հիմա, ո՛վ Եդոմի դուստր, նա իր ուշադրությունը կդարձնի քո մեղքին: Նա կբացահայտի քո մեղքերը:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մեղքը»:
Այսինքն՝ Սիոնի:
Բառարանում տես «Մարջան»:
Բռց.՝ «սևությունից»:
Կամ՝ «որպես պանդուխտ բնակվել»: