Ողբ 5։1-22

  • Ժողովուրդը աղոթում է փրկության համար

    • «Հիշիր.... թե ինչ եկավ մեր գլխին» (1)

    • «Վա՜յ մեզ, քանի որ մեղք ենք գործել» (16)

    • «Քեզ մոտ վերադարձրու մեզ, ո՛վ Եհովա» (21)

    • «Թող ամեն ինչ առաջվա պես լինի» (21)

5  Հիշիր, ո՛վ Եհովա, թե ինչ եկավ մեր գլխին: Նայիր ու տես մեր խայտառակությունը:+   Մեր ժառանգությունը անցել է օտարներին, մեր տները՝ օտարականներին:+   Որբ ենք դարձել՝ հայր չունենք: Մեր մայրերը այրիների պես են:+   Մեր ջուրը փողով ենք խմում:+ Մեր փայտը գնում ենք:   Մեզ հետապնդողներն ուր որ է կհասնեն մեզ: Մենք ուժասպառ ենք եղել, բայց մեզ չեն թողնում՝ շունչ առնենք:+   Հաց ունենալու համար ձեռքներս Եգիպտոսին+ ու Ասորեստանին+ ենք մեկնում:   Մեր նախահայրերը, որոնք մեղք են գործել, այլևս չկան, բայց մենք ենք հատուցում նրանց մեղքերի համար:   Ծառաներն են հիմա իշխում մեզ վրա: Նրանց ձեռքից ազատող չկա:   Մեր կյանքը վտանգելով ենք հաց ձեռք բերում,+ քանի որ անապատում սուրն է մեզ սպառնում: 10  Սաստիկ սովից մեր մաշկը հնոցի պես տաքացել է:+ 11  Մեր կանանց նվաստացրել* են Սիոնի վրա, կույս աղջիկներին՝ Հուդայի քաղաքներում:+ 12  Իշխաններին մի ձեռքից+ կախեցին և երեցներին հարգանքով չվերաբերվեցին:+ 13  Երիտասարդները երկանք* են տեղից տեղ տանում, և տղա երեխաները փայտի ծանրության տակ ընկնում են: 14  Երեցներն այլևս չեն նստում քաղաքի դարպասի մոտ,+ երիտասարդները չեն նվագում:+ 15  Ուրախությունը հեռացել է մեր սրտից: Մեր պարը սգի է վերածվել:+ 16  Մեր գլխից պսակն ընկել է: Վա՜յ մեզ, քանի որ մեղք ենք գործել: 17  Այդ պատճառով մեր սրտերը ցավում են,+Մեր աչքերը խավարել են.+ 18  Չէ՞ որ Սիոն լեռը ամայացել է:+ Այժմ աղվեսներ են թափառում այնտեղ: 19  Ո՛վ Եհովա, դու ընդմիշտ նստած ես քո գահին. Քո գահը հավերժական է:+ 20  Ինչո՞ւ հավիտյան մոռանաս մեզ, ինչո՞ւ թողնես այդքան երկար ժամանակ:+ 21  Քեզ մոտ վերադարձրու մեզ, ո՛վ Եհովա, և մենք իսկույն հետ կգանք:+ Թող ամեն ինչ առաջվա պես լինի:+ 22  Բայց դու կտրականապես մերժել ես մեզ Եվ խիստ բարկացած ես մնում մեզ վրա:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «բռնաբարել»:
Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց: