Սաղմոսներ 101։1-8

  • Անարատությամբ վարվող ղեկավարը

    • Չեմ հանդուրժի հպարտությունը (5)

    • «Բարեհաճությամբ կնայեմ երկրի վրա ապրող հավատարիմներին» (6)

Դավթի երգը: 101  Ես քո հավատարիմ սիրո և արդարության մասին կերգեմ,Քեզ, ո՛վ Եհովա, կգովերգեմ:*   Խոհեմ ու անբիծ վարք կունենամ: Ե՞րբ կհասնես ինձ օգնության: Ես անարատ սրտով+ կվարվեմ իմ տան մեջ անգամ:   Ոչ մի անպետք բանի չեմ նայի: Ատում եմ նրանց գործերը, ովքեր շեղվել են ճիշտ ճանապարհից.+ Նրանց հետ ես չեմ առնչվի:   Ապականված սիրտ ունեցողներից հեռու եմ մնում,*Ոչ մի չար բան չեմ ընդունում:*   Ես կլռեցնեմ* իր դրացուն թաքուն զրպարտողին,+Չեմ հանդուրժի հպարտ աչքեր ու գոռոզ սիրտ ունեցողին:   Բարեհաճությամբ կնայեմ երկրի վրա ապրող հավատարիմներին,Եվ նրանք ինձ հետ կբնակվեն: Անարատությամբ վարվողներն են, որ ինձ սպասավորություն կանեն:   Ոչ մի խաբեբա իմ տան մեջ չի ապրի,Ոչ մի ստախոս իմ առաջ չի կանգնի:   Ամեն առավոտ ես կլռեցնեմ* երկրի բոլոր անօրեններին,Եհովայի քաղաքից կվերացնեմ բոլոր չարագործներին:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Կամ՝ «Ապականված սիրտը հեռու է ինձնից»:
Բռց.՝ «չգիտեմ»:
Կամ՝ «կվերացնեմ»:
Կամ՝ «կվերացնեմ»: