Սաղմոսներ 102։1-28

  • Կեղեքված ու վհատված մարդու աղոթքը

    • «Ասես.... միայնակ թռչուն լինեմ» (7)

    • «Ասես անհետացող ստվեր լինի կյանքս» (11)

    • «Եհովան Սիոնը կվերակառուցի» (16)

    • Եհովան հավիտյան գոյություն ունի (26, 27)

Կեղեքված ու վհատված* մարդու աղոթքը, ով սիրտը բացում է Եհովայի առաջ ու պատմում իր ցավերի մասին:+ 102  Ո՛վ Եհովա, լսիր իմ աղոթքը,+Թող ականջիդ հասնի օգնության իմ աղաղակը:+   Իմ նեղության օրը ինձնից մի՛ թաքնվիր,*+Կռացիր ու ինձ լսիր,*Երբ քեզ կանչեմ, շտապիր պատասխանել ինձ.+   Չէ՞ որ օրերս անհետանում են ծխի պես,Ոսկրերս այրված են, ասես կրակի մեջ:+   Սիրտս նման է խոտի, որ արևից խանձվել ու թառամել է,+Ախորժակս կորցրել եմ:   Այնքան եմ ողբագին հառաչել,+Որ կաշիս ու ոսկորս են մնացել:+   Ես միայնակ եմ, ինչպես ամայի վայրում կանգնած հավալուսնը,Ինչպես ավերակների մեջ բնակվող բվիկը:   Քունս կորցրել եմ,*Ասես տանիքի վրա թառած միայնակ թռչուն լինեմ:+   Ողջ օրը թշնամիներս ծաղրում են ինձ,+Վրաս ծիծաղողները ինձ օրինակ են բերում անիծելիս:   Մոխիրը իմ հացն է դարձել,+Արցունքներս ըմպելիքիս են խառնվել,+ 10  Քանի որ դու ինձ վրա բարկացար ու վրդովմունքով լցվեցիր,Ինձ վեր հանեցիր ու դեն գցեցիր: 11  Ասես անհետացող* ստվեր լինի կյանքս,+Ես թառամում եմ խոտի պես:+ 12  Բայց դու հավիտենական ես, ո՛վ Եհովա,+Եվ քո հռչակը* սերնդեսերունդ անմար կմնա:+ 13  Դու, անշուշտ, գործի կանցնես ու Սիոնին կգթաս,+Որովհետև ժամանակն է, որ նրա հանդեպ բարեհաճություն ցույց տաս.+ Հասել է այդ ժամանակը նշանակված:+ 14  Դրա քարերը հիացմունք են պատճառում քո ծառաներին,+Նրանց համար թանկ է անգամ դրա փոշին:+ 15  Եհովայի անունը սարսուռով կհամակի ազգերին,Եվ նրա փառքը՝ երկրի բոլոր թագավորներին:+ 16  Եհովան Սիոնը կվերակառուցի,+Նա իր փառքով կհայտնվի:+ 17  Չքավոր մարդկանց աղոթքին ականջ կդնի,+Նրանց աղոթքը չի արհամարհի:+ 18  Սա գալիք սերնդի համար է գրվել,+Որ Յահին գովաբանի ժողովուրդը, որը դեռ չի եկել:* 19  Նա ցած նայեց իր սուրբ բարձունքից,+Եհովան երկրին նայեց երկնքից, 20  Որ գերիների* հառաչանքը լսի,+Մահվան դատապարտվածներին ազատ արձակի,+ 21  Որպեսզի Սիոնում Եհովայի անունը հռչակվի,+Երուսաղեմում նրա գովքը երգվի, 22  Երբ ազգերն ու թագավորությունները հավաքվեն,Որ Եհովային ծառայեն:+ 23  Նա վաղաժամ խլեց իմ ուժերը,Կրճատեց կյանքիս օրերը: 24  Ես ասացի. «Ո՛վ իմ Աստված, դու, որ ապրում ես հավերժ,+Օրերիս վերջ մի՛ դիր. ես դեռ կյանքիս կեսն եմ ապրել: 25  Դեռ շատ վաղուց դու գցել ես երկրի հիմքերը,Քո ձեռքի գործն է երկինքը:+ 26  Այդ ամենը կվերանա, բայց դու կմնաս,Հագուստի պես բոլորն էլ կմաշվեն: Դրանք կփոխես հանդերձի նման,Եվ դրանք կանցնեն-կգնան: 27  Իսկ դու միշտ նույնն ես, տարիներդ երբեք վերջ չեն ունենա:+ 28  Քո ծառաների զավակները ապահով կապրեն,Եվ քո առաջ նրանց սերունդները հաստատուն կլինեն»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «տկարացող»:
Բռց.՝ «երեսդ մի՛ թաքցրու»:
Կամ՝ «Դեպի ինձ խոնարհեցրու ականջդ»:
Կամ հնարավոր է՝ «Հյուծվել եմ»:
Կամ՝ «երկարող»:
Կամ՝ «անունը»: Բռց.՝ «հիշատակը»:
Բռց.՝ «ստեղծվել»:
Բռց.՝ «բանտարկյալների»: