Սաղմոսներ 103։1-22

  • «Ո՛վ իմ անձ, Եհովային գովաբանիր»

    • Աստված մեր մեղքերը հեռացնում է մեզնից (12)

    • Աստծու հայրական գթասրտությունը (13)

    • Աստված չի մոռանում, որ հող ենք մենք (14)

    • Եհովայի գահն ու իշխանությունը (19)

    • Հրեշտակները կատարում են Աստծու խոսքը (20)

Դավթի երգը: 103  Ո՛վ իմ անձ, Եհովային գովաբանիր,Իմ ո՛ղջ էություն, նրա սուրբ անունը փառաբանիր:   Ո՛վ իմ անձ, Եհովային գովերգիր,Նրա բոլոր արածները երբեք մի՛ մոռացիր:+   Չէ՞ որ նա ներում է բոլոր մեղքերդ,+Բուժում է բոլոր ցավերդ,+   Գերեզմանից փրկում է կյանքդ,+Հավատարիմ սիրով ու գթասրտությամբ է քեզ պարուրում:*+   Քո ողջ կյանքում քեզ բարիքով է հագեցնում,+Եվ դու արծվի պես առույգ և ուժեղ ես մնում:*+   Եհովան արդարություն և արդարադատություն+ է գործադրումԲոլոր նրանց հանդեպ, ովքեր ճնշումների են ենթարկվում:+   Նա իր ուղիները հայտնի դարձրեց Մովսեսին,+Իր գործերը՝ Իսրայելի որդիներին:+   Եհովան գթառատ ու կարեկից է,+Շուտ չի բարկանում և հավատարիմ սիրով լի է:+   Նա անընդհատ մեր սխալները մատնացույց չի անում+Եվ ընդմիշտ բարկացած չի մնում:+ 10  Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերին արժանի ձևով+Եվ մեզ չի տալիս այն պատիժը, որին արժանացել ենք մեր հանցանքներով,+ 11  Որովհետև որքան բարձր է երկինքը երկրից,Այնքան մեծ է նրա հավատարիմ սերըԲոլոր նրանց հանդեպ, ովքեր վախենում են իրենից:+ 12  Որքան հեռու է արևելքը արևմուտքից,Այնքան նա հեռացրել է մեր հանցանքները մեզնից:+ 13  Ինչպես հայրն է գթասիրտ իր որդիների հանդեպ,Այնպես էլ Եհովան՝ իրենից վախեցողների հանդեպ,+ 14  Որովհետև նա լավ գիտի, թե ինչից ենք կազմված,+Չի մոռանում, որ հող ենք մենք:+ 15  Ասես մի խոտ լինի մահկանացու մարդու կյանքը,+Ծաղկունք է ապրում, ինչպես դաշտի ծաղիկը:+ 16  Բայց հենց փչում է քամին, այն կորչում է անհետ,Ասես երբեք էլ չի եղել այնտեղ: 17  Մինչդեռ Եհովան հավատարիմ սիրով է սիրում առհավետԲոլոր նրանց, ովքեր վախ ունեն իր հանդեպ:+ Նա կշարունակի արդարություն գործադրել նրանց սերունդների հանդեպ,+ 18  Նրանց հանդեպ, ովքեր պահում են իր ուխտը,+Ովքեր ջանասիրաբար կատարում են իր պատվերները: 19  Եհովան իր գահը հաստատել է երկնքում,+Նրա թագավորական իշխանությունը ամեն ինչի վրա է տարածվում:+ 20  Գովաբանեք Եհովային, ո՛վ նրա հրեշտակներ,+ որ հզոր ուժ ունեք,Որ հնազանդվում եք նրա ձայնին ու նրա խոսքը կատարում եք:+ 21  Գովաբանեք Եհովային, ո՛վ նրա բոլոր զորքեր,+Ո՛վ նրա սպասավորներ, որ նրա կամքն եք կատարում:+ 22  Գովաբանեք Եհովային, ո՛վ նրա բոլոր ստեղծածներ,Նրա իշխանության տակ եղող ամեն մի վայրում: Եհովային գովաբանիր, իմ ո՛ղջ էություն:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «պսակում»:
Բռց.՝ «Եվ քո երիտասարդությունը նորոգվում է, ինչպես արծվինը»: