Սաղմոսներ 105։1-45

  • Գործեր, որ Եհովան հավատարմությամբ արել է իր ժողովրդի համար

    • Եհովան հիշում է իր ուխտը (8-10)

    • «Իմ օծյալներին մի՛ դիպեք» (15)

    • Աստված իր նպատակը իրագործեց Հովսեփի միջոցով, ով ստրկության էր վաճառվել (17-22)

    • Եգիպտոսում Աստծու կատարած հրաշքները (23-36)

    • Իսրայելացիների ելքը Եգիպտոսից (37-39)

    • Աստված չի մոռացել Աբրահամին տված խոստումը (42)

105  Շնորհակալություն հայտնեք Եհովային,+ կանչեք նրա անունը,Ժողովուրդների մեջ հռչակեք նրա գործերը:+   Գովերգեք* նրան, երգով փառաբանեք,Նրա բոլոր զարմանահրաշ գործերի մասին խորհեք:*+   Պարծեցեք նրա սուրբ անվամբ:+ Թող Եհովային ապավինողների* սիրտը լցվի ուրախությամբ:+   Ձեր հայացքն ուղղեք* Եհովային+ և նրանից զորություն խնդրեք,Շարունակ նրա հավանությունը* փնտրեք:   Հիշեք նրա զարմանահրաշ գործերը,Նրա հրաշքներն ու ազդարարած դատավճիռները,+   Ո՛վ նրա ծառա Աբրահամի սերունդներ,+Հակոբի՛ որդիներ, նրա ընտրյալնե՛ր:+   Նա Եհովան է՝ մեր Աստվածը:+ Ողջ երկրում իրագործվում են նրա դատավճիռները:+   Նա հավիտյան հիշում է իր ուխտը,+Մինչև հազարերորդ սերունդը չի մոռանում իր խոստումը՝+   Աբրահամի հետ իր կապած ուխտը,+Իսահակին տված երդումը,+ 10  Որը օրենք դարձրեց Հակոբի համար,Հավիտենական ուխտ՝ Իսրայելի համար՝ 11  Ասելով. «Քանանի երկիրը քեզ եմ տալու+Որպես քեզ բաժին ընկած ժառանգություն»:+ 12  Նա ասաց դա այն ժամանակ, երբ նրանք սակավաթիվ էին,+Այո՛, շատ քիչ էին և այդ երկրում պանդուխտ էին:+ 13  Նրանք երկրից երկիր էին գնումԵվ թագավորությունից՝ թագավորություն:+ 14  Նա ոչ մեկի թույլ չէր տալիս, որ ճնշեն նրանց,+Թագավորների էր նախատում հանուն նրանց՝+ 15  Ասելով. «Իմ օծյալներին մի՛ դիպեք,Իմ մարգարեներին չարիք մի՛ արեք»:+ 16  Նա երկրի վրա սով բերեց,+Նրանց հացի պաշարը ոչնչացրեց:* 17  Իր ժողովրդից առաջ մարդ ուղարկեց՝Հովսեփին, ով ստրկության վաճառվեց:+ 18  Ոտնաշղթաներով նրա ոտքերը կապեցին,+Պարանոցին երկաթե կապանք դրեցին, 19  Մինչև որ ասվածը կատարվեց:+ Եհովայի խոսքն էր, որ նրան զտեց: 20  Թագավորը նրան ազատելու հրաման տվեց,+Ժողովուրդների տիրակալը նրան ազատ արձակեց: 21  Թագավորը նրան իր տան վրա տեր կարգեցԵվ իր ողջ ունեցվածքը նրա վերահսկողությանը հանձնեց,+ 22  Որ իր իշխանների վրա լիակատար իշխանություն բանեցնիԵվ իր ավագանուն իմաստություն սովորեցնի:+ 23  Հետո Իսրայելը Եգիպտոս եկավ,+Հակոբը Քամի երկրում պանդուխտ դարձավ: 24  Աստված իր ժողովրդին շատ զավակներ պարգևեց,+Նրանց իրենց թշնամիներից զորեղ դարձրեց:+ 25  Նա թողեց, որ այդ թշնամիներն իր ժողովրդին ատեն,Որ իր ծառաների դեմ դավ նյութեն:+ 26  Նա ուղարկեց իր ծառա Մովսեսին+Եվ նրան ուղեկցելու համար ընտրեց Ահարոնին:+ 27  Իր ուժով նրանք զորավոր բաներ նրանց* ցույց տվեցին,Քամի երկրում հրաշքներ գործեցին:+ 28  Աստված խավար ուղարկեց, ու երկիրը մթնեց:+ Նրանք* հնազանդվում էին նրա խոսքերին: 29  Եգիպտոսի ջրերը արյան վերածեցՈւ նրանց ձկներին ոչնչացրեց:+ 30  Գորտերով լցվեց երկիրը,+Զերծ չմնացին անգամ թագավորական սենյակները: 31  Նրա հրամանով խայթող ճանճերը վրա տվեցին երկրին,Նրանց բոլոր տարածքները մժեղներով լցվեցին:+ 32  Անձրևը կարկուտ դարձրեցԵվ երկիրը կայծակով* պատուհասեց:+ 33  Ջարդեց խաղողի վազերն ու թզենիները,Կոտրեց երկրի բոլոր ծառերը: 34  Հրամայեց, որ մորեխներ ներխուժեն,Անթիվ-անհամար մատղաշ մորեխներ:+ 35  Դրանք խժռեցին ողջ բուսականությունը,Ոչնչացրին երկրի բերքը: 36  Հետո նա սպանեց նրանց բոլոր առաջնեկներին՝+Նրանց առնականության* առաջին պտուղներին: 37  Դուրս բերեց իր ժողովրդին՝ արծաթն ու ոսկին ձեռքներին:+ Նրանց ցեղերի մեջ տկար մարդ չկար: 38  Եգիպտոսն ուրախ էր, երբ Իսրայելը հեռանում էր,Որովհետև նրանց ահից սարսափել էր:+ 39  Աստված ամպով նրանց պատնեշեց+ Եվ գիշերը կրակով լուսավորեց:+ 40  Լորեր ուղարկեց նրանց խնդրանքով:+ Նրանց կուշտ կերակրում էր երկնային հացով:+ 41  Ժայռը ճեղքեց, և ջրեր բխեցին,+Գետի պես՝ անապատով հոսեցին:+ 42  Իր ծառա Աբրահամին տված սուրբ խոստումը նա չէր մոռացել:+ 43  Ուստի դուրս հանեց իր ժողովրդին, որը ուրախության մեջ էր,+Իր ընտրյալներին, որոնք ցնծագին աղաղակում էին: 44  Նրանց տվեց ուրիշ ազգերի երկրները,+Եվ նրանք ժառանգեցին ժողովուրդների ծանր աշխատանքի արդյունքը:+ 45  Նա դա արեց, որ իր կանոնները պահեն+Եվ իր օրենքներին հնազանդվեն: Գովաբանե՛ք Յահին:*

Ծանոթագրություններ

Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:
Կամ հնարավոր է՝ «խոսեք»:
Բռց.՝ «Եհովային փնտրողների»:
Բռց.՝ «Փնտրեք»:
Բռց.՝ «երեսը»:
Բռց.՝ «Կոտրեց հացի ամեն մի ձող»: Հավանաբար, խոսքը այն ձողերի մասին է, որոնցից օղակաձև հացեր էին կախում դրանք պահեստավորելու համար:
Ըստ ամենայնի, խոսքը եգիպտացիների մասին է:
Հնարավոր է՝ Մովսեսն ու Ահարոնը:
Կամ՝ «բոցավառ կրակով»:
Կամ՝ «վերարտադրողական կարողության»:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է: