Սաղմոսներ 107։1-43

  • Շնորհակալություն հայտնեք Եհովային նրա արած զարմանահրաշ գործերի համար

    • Նրանց տարավ ճիշտ ճանապարհով (7)

    • Ծարավներին ու քաղցածներին հագեցրեց (9)

    • Թանձր խավարից նրանց հանեց (14)

    • Իր խոսքով նրանց բուժեց (20)

    • Աղքատներին կեղեքումից պաշտպանում է (41)

107  Շնորհակալություն հայտնեք Եհովային, որովհետև նա բարի է,+Նրա հավատարիմ սերը հավերժական է:+   Թող այսպես ասեն նրանք, ում Եհովան փրկագնեց,Ում նա հակառակորդի ձեռքից ազատեց,*+   Ում հավաքեց այլ երկրներից,+Արևելքից ու արևմուտքից,Հյուսիսից ու հարավից:+   Նրանք թափառում էին ամայի վայրում՝ անապատում,Բնակվելու համար որևէ քաղաք չէին գտնում:   Քաղցած էին լինում ու ծարավում էին,Ուժասպառությունից քիչ էր մնում՝ ուշաթափ լինեին:   Նեղության մեջ Եհովային օգնության էին կանչում,+Եվ նա այդ ծանր վիճակից նրանց դուրս էր բերում:+   Նրանց տանում էր ճիշտ ճանապարհով,+Որ հասնեն մի քաղաք, որտեղ կարող են բնակվել:+   Թող մարդիկ շնորհակալություն հայտնեն Եհովային+ նրա հավատարիմ սիրո համար,Հանուն մարդկանց նրա արած զարմանահրաշ գործերի համար,+   Որովհետև նա ծարավներին հագեցրեց,Քաղցածներին բարիքներով կշտացրեց:+ 10  Կային թանձր խավարի մեջ ապրողներ,Երկաթե կապանքների մեջ տառապող բանտարկյալներ: 11  Նրանք դեմ էին դուրս եկել Աստծու ասածներին,Անհարգալից էին վերաբերվում Բարձրյալի խորհուրդներին:+ 12  Ուստի թողնելով, որ նեղություններ կրեն՝ նա խոնարհեցրեց նրանց:+ Նրանք սայթաքեցին ու ընկան, չկար մեկը, որ օգներ նրանց: 13  Նեղության մեջ Եհովային օգնության կանչեցին,Եվ նա նրանց դուրս բերեց այդ ծանր վիճակից: 14  Թանձր խավարից նրանց հանեցՈւ նրանց կապանքները փշրեց:+ 15  Թող մարդիկ շնորհակալություն հայտնեն Եհովային նրա հավատարիմ սիրո համար,+Հանուն մարդկանց նրա արած զարմանահրաշ գործերի համար, 16  Որովհետև նա կոտրեց պղնձե դռները,Ջարդեց երկաթե նիգերը:*+ 17  Նրանք նեղություններ կրեցին իրենց հիմարության պատճառով,+Իրենց հանցանքների ու սխալների պատճառով:+ 18  Նրանք ոչինչ չէին ուզում ուտել,Մահվան դուռն էին հասել: 19  Նեղության մեջ Եհովային օգնության էին կանչում,Եվ նա այդ ծանր վիճակից նրանց դուրս էր բերում: 20  Իր խոսքով նրանց բուժում էր,+Գերեզմանի թակարդից ազատում էր: 21  Թող մարդիկ շնորհակալություն հայտնեն Եհովային նրա հավատարիմ սիրո համար,Հանուն մարդկանց նրա արած զարմանահրաշ գործերի համար: 22  Թող երախտագիտության զոհեր մատուցեն+Եվ ցնծությամբ նրա արածների մասին հռչակեն: 23  Ծովերում նավարկողները,Առևտրի համար լայնարձակ ջրերով ճամփորդողները+ 24  Տեսնում են Եհովայի արածներըԵվ ծովի խորքերում նրա ստեղծած հիասքանչ բաները:+ 25  Տեսնում են, թե ինչպես է նրա խոսքով մրրիկ բարձրանում,+Ինչպես են ծովի ալիքները վեր խոյանում: 26  Ալիքները նրանց մե՛կ երկինք են բարձրացնում,Մե՛կ ծովի խորքերն իջեցնում: Վերահաս աղետի վախից նրանց սիրտն է նվաղում: 27  Նրանք հարբած մարդու պես ճոճվում են ու սայթաքում,Նրանց ողջ հմտությունը անօգուտ է դառնում:+ 28  Նեղության այդ պահին Եհովային օգնության են կանչում,+Եվ նա ծանր վիճակից նրանց դուրս է բերում: 29  Հանդարտեցնում է փոթորիկը,Եվ խաղաղվում են ծովի ալիքները:+ 30  Երբ ալեկոծությունը դադարում է, ուրախանում են նավարկողները,Եվ նա ուղղորդում է նրանց դեպի իրենց ուզած նավահանգիստը: 31  Թող մարդիկ շնորհակալություն հայտնեն Եհովային նրա հավատարիմ սիրո համար,Հանուն մարդկանց նրա արած զարմանահրաշ գործերի համար:+ 32  Թող հավաքված մարդկանց մեջ նրան մեծարեն,+Երեցների ժողովում թող նրան փառաբանեն: 33  Նա գետերը վերածում է անապատի,Ջրի վտակները՝ ցամաք գետնի,+ 34  Պտղաբեր հողը՝ աղակալած ամայավայրի.+ Դա հետևանքն է այնտեղ ապրողների չար գործերի: 35  Անապատը նա վերածում է եղեգնաշատ լճերի,Անջուր վայրը՝ ջրի աղբյուրների:+ 36  Սովյալներին բնակեցնում է այնտեղ,+Որ իրենց բնակության համար քաղաք հիմնեն:+ 37  Նրանք ցանում են արտերն ու խաղողի այգիներ են տնկում,+Եվ դրանք առատ պտուղներ են բերում:+ 38  Նա օրհնում է նրանց, և նրանք մեծապես շատանում են,Թույլ չի տալիս, որ նրանց անասունները թվով նվազեն:+ 39  Բայց ճնշումներից, նեղությունից ու տրտմությունիցԺողովուրդը կրկին փոքրաթիվ է դառնում ու զրկվում պատվից: 40  Նա իշխանավորների վրա իր արհամարհանքն է թափում,Ստիպում է նրանց թափառել ճանապարհազուրկ ամայի վայրերում:+ 41  Բայց աղքատներին կեղեքումից պաշտպանում է,*+Նրանց ընտանիքները հոտի պես բազմաքանակ է դարձնում: 42  Ուղղամիտները, տեսնելով դա, ուրախանում են,+Իսկ բոլոր անարդարների բերանները փակվում են:+ 43  Ով իմաստուն է, այս ամենի մասին կխորհի,+Եհովայի հավատարիմ սիրով լի գործերը խորությամբ կքննի:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «փրկագնեց»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Կամ՝ «բարձր տեղում է դնում»: Այսինքն՝ անհասանելի տեղում: