Սաղմոսներ 108։1-13

  • Աղոթք թշնամիներին հաղթելու մասին

    • Անիմաստ է մարդուց փրկություն սպասել (12)

    • «Աստված է մեզ զորացնելու» (13)

Դավթի երգը: 108  Սիրտս նվիրված է քեզ,* ո՜վ Աստված: Ես կնվագեմ ու երգ կերգեմ իմ ողջ էությամբ:+   Տավի՛ղ, զարթնի՛ր,Քնա՛ր, դո՛ւ էլ արթնացիր:+ Ես շուտ կզարթնեմ, որ լուսաբացը արթնացնեմ:   Ո՜վ Եհովա, ազգերի մեջ քեզ կփառաբանեմ,Ժողովուրդների մեջ քեզ կգովերգեմ,*   Քանի որ մեծ է քո հավատարիմ սերը, մինչև երկինք է հասնում,+Հավատարմությունդ մինչև ամպերն է ձգվում:   Ո՜վ Աստված, թող երկնքից վեր խոյանա քո մեծությունը,Թող ողջ երկրի վրա ցոլա քո փառքը:+   Պատասխանիր ինձ, քո զորավոր* ձեռքով փրկիր մեզ,Որ ազատվեն ծառաներդ, ում դու սիրում ես:+   Սուրբ Աստված ասել է.* «Ես ուրախությամբ Սյուքեմը+ ժառանգություն կտամ, ում որ ուզեմ,Սոկքոթի+ հովիտը* կչափեմ ու կբաշխեմ:   Իմն է Գաղաադը,+ իմն է Մանասեն,Եփրեմը իմ սաղավարտն* է,+Հուդան իմ իշխանական գավազանն է:+   Իմ լվացվելու թասն է Մովաբը,+Եդոմի վրա կգցեմ իմ սանդալը,+Հաղթանակած կգոչեմ՝ նվաճելով փղշտացիների երկիրը»:+ 10  Ուրեմն ո՞վ ինձ կօգնի, որ ամրացված քաղաքը նվաճեմ: Ո՞վ ինձ կառաջնորդի, որ մինչև Եդոմ հասնեմ:+ 11  Չէ՞ որ հենց դու, ո՛վ Աստված, դու, որ մերժել ես մեզ,Դու, մեր Աստվա՛ծ, որ այլևս մեր զորքերի հետ չես:+ 12  Օգնիր մեզ մեր նեղության մեջ.+ Անիմաստ է մարդուց փրկություն սպասել:+ 13  Աստված է մեզ զորացնելու,+Նա է մեր թշնամիներին կոխկրտելու:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Սիրտս հաստատակամ է»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Բռց.՝ «աջ»:
Կամ՝ «հարթավայրը»:
Կամ հնարավոր է՝ «Աստված ասել է իր սուրբ վայրում»:
Բռց.՝ «ամրոցը»: