Սաղմոսներ 109։1-31

  • Վհատված մարդու աղոթք

    • «Նրա պատասխանատվությունը թող ուրիշը ստանձնի» (8)

    • Աստված խեղճին աջակից կլինի (31)

Նվագավարին: Դավթի երգը: 109  Ո՛վ Աստված, իմ գովքը քեզ է ուղղված,+ մի՛ լռիր,   Որովհետև անօրեններն ու խաբեբաները իմ դեմ են խոսում,Նրանք իմ մասին ստեր են ասում:+   Ամեն կողմից ինձ ատելությամբ լի խոսքեր են ուղղում,Առանց պատճառի ինձ վրա են հարձակվում:+   Ես սեր եմ ցույց տալիս, իսկ նրանք իմ դեմ են դուրս եկել,+Բայց ես շարունակում եմ աղոթել:   Իմ լավության դիմաց ինձ չարով են հատուցում+Եվ իմ սերը ատելությամբ են փոխադարձում:+   Թշնամուս անօրեն մարդու դատին հանձնիր,Թող մի հակառակորդ* նրա աջ կողմում կանգնի, որ նրան մեղադրի:   Դատվելիս թող նա մեղավոր ճանաչվի,Նրա աղոթքն անգամ թող մեղք համարվի:+   Թող նրա կյանքը կարճատև լինի,+Նրա պատասխանատվությունը* թող ուրիշը ստանձնի:+   Թող նրա զավակները անհայր մնան,Եվ նրա կինը այրիանա: 10  Թող նրա զավակները մուրացկանություն անեն,Թող դուրս գան իրենց ավերակ տնից, որ հաց փնտրեն: 11  Վաշխառուն թող բռնագրավի նրա ողջ ունեցվածքը,Եվ թող օտարները կողոպտեն նրա ունեցած-չունեցածը: 12  Թող նրա հանդեպ ոչ ոք բարություն* չդրսևորի,Նրա որբացած զավակների հանդեպ թող ոչ ոք գթասիրտ չլինի: 13  Թող նրա սերունդը չշարունակվի,+Թող գալիք սերնդի մեջ նրա անունն այլևս չհիշվի: 14  Նրա հայրերի հանցանքը թող Եհովան միշտ հիշի,+Եվ նրա մոր մեղքը թող նա չջնջի, 15  Թող Եհովան միշտ իր մտքում պահի նրանց արածները,Երկրի երեսից ջնջի նրանց հիշատակը:+ 16  Չէ՞ որ թշնամիս բարություն* անելու մասին չէր մտածում,+Այլ շարունակ հալածում էր ճնշված, խեղճ ու վհատված մարդուն+Եվ նրա մահն էր փնտրում:+ 17  Նա սիրում էր անիծել,Դրա համար էլ նրա վրա անեծք եկավ: Նա չէր կամենում օրհնել,Դրա համար էլ ոչ մի օրհնություն չստացավ: 18  Նա անեծքով էր հանդերձավորված,Այն ջրի պես նրա ներսն էր լցված,Ձեթի պես նրա ոսկորների մեջ էր ներծծված: 19  Ուստի թող նրա անեծքը հագուստի պես նրան պարուրի,+Գոտու պես միշտ նրա վրա կապված լինի: 20  Ահա այսպես Եհովան կհատուցի ինձ հակառակվողներին,+Իմ դեմ չար բաներ խոսողներին: 21  Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա,Ինձ օգնության հասիր, որ փառավորվի քո անունը:+ Փրկիր ինձ, չէ՞ որ մեծ է քո հավատարիմ սերը:+ 22  Խեղճ ու անօգնական եմ ես,+Խոցված է սիրտս:+ 23  Անցնում-գնում եմ անհետացող ստվերի պես,Դեն եմ գցված մորեխի պես: 24  Ծոմ պահելուց ծնկներս թուլացել են,Այնպես եմ նիհարել, որ մեջս ուժ չի մնացել: 25  Դարձել եմ նրանց ծաղրուծանակի առարկան,+Ինձ տեսնելիս գլուխները շարժում են արհամարհական:+ 26  Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, օգնության հասիր,Հավատարիմ սեր դրսևորիր ու ինձ փրկիր: 27  Թող նրանք իմանան, որ քո ձեռքով եմ փրկվել,Որ դու ես, ո՛վ Եհովա, դա արել: 28  Թող նրանք անիծեն,Բայց դու ինձ օրհնիր: Երբ իմ դեմ դուրս գան, թող ամոթով մնան,Իսկ քո ծառան թող ուրախանա: 29  Թող ինձ հակառակվողները անարգանք հագնեն,Վերնազգեստի փոխարեն թող ամոթով ծածկվեն:+ 30  Իմ բերանով ջերմեռանդորեն Եհովային կգովաբանեմ,Բազմաթիվ մարդկանց առաջ նրան կփառաբանեմ,+ 31  Որովհետև նա կլինի խեղճին աջակից,*Որ նրան փրկի դատապարտողներից:

Ծանոթագրություններ

Կամ՝ «մեղադրող»:
Այսինքն՝ վերակացուի պատասխանատվությունը:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Բռց.՝ «կկանգնի աղքատի աջ կողմում»: