Սաղմոսներ 111։1-10

  • Գովաբանեք Եհովային նրա փառահեղ գործերի համար

    • Աստծու անունը սուրբ է և ակնածանք է ներշնչում (9)

    • Եհովայի հանդեպ վախը իմաստություն է (10)

111  Գովաբանե՛ք Յահին:*+ א [Ալեֆ] Ամբողջ սրտով ես կգովերգեմ Եհովային+ב [Բեթ]Ուղղամիտների մեջ՝ նրանց ժողովում: ג [Գիմել]   Մեծ են Եհովայի գործերը:+ ד [Դալեթ]Այդ գործերի մասին խորհրդածում են դրանցով հիացողները:+ ה [Հե]   Փառահեղ ու հոյակապ են նրա գործերը,ו [Վավ]Հավիտենական է նրա արդարությունը:+ ז [Զային]   Նա այնպիսի հրաշալի գործեր է անում, որ հնարավոր չէ մոռանալ:+ ח [Խեթ] Եհովան կարեկից է ու գթառատ:+ ט [Տեթ]   Իրենից վախեցողներին նա ուտելիք է տալիս:+ י [Յոդ] Իր ուխտը հիշում է ընդմիշտ:+ כ [Քաֆ]   Իր ժողովրդին ցույց է տվել իր զորավոր գործերը՝ל [Լամեդ]Նրանց տալով այլ ազգերի ժառանգությունը:+ מ [Մեմ]   Նրա ձեռքի գործերում ճշմարտություն և արդարություն է արտացոլվում:+ נ [Նուն]Վստահարժան են նրա բոլոր հրահանգները:+ ס [Սամեխ]   Դրանք միշտ հուսալի* են՝ հիմա և հավիտյան,ע [Ային]Ճշմարտության և արդարության վրա են հիմնված:+ פ [Փե]   Նա ազատագրեց* իր ժողովրդին:+ צ [Ցադե] Առհավետ հաստատեց իր ուխտը: ק [Կոֆ] Սուրբ և ակնածանք ներշնչող է նրա անունը:+ ר [Ռեշ] 10  Եհովայի հանդեպ վախը իմաստություն ձեռք բերելու հիմքն է:*+ ש [Սին] Նրա հրահանգները կատարող բոլոր մարդիկ ունենում են խոր հասկացողություն:+ ת [Թավ] Նրան հավիտյան կտրվի գովաբանություն:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «հիմնավորված»:
Բռց.՝ «փրկագնեց»:
Բռց.՝ «իմաստության սկիզբն է»: