Սաղմոսներ 113։1-9

  • Աստված բարձրացնում է խեղճին

    • Եհովայի անվանը թող հավիտյան փառք տրվի (2)

    • Աստված խոնարհվում է (6)

113  Գովաբանե՛ք Յահին:* Ո՛վ Եհովայի ծառաներ, նրան գովաբանություն մատուցեք,Եհովայի անունը փառաբանեք:   Հիմա և հավիտյան թող Եհովայի անվանը փառք տրվի:+   Արևածագից մայրամուտ թող Եհովայի անունը փառաբանվի:+   Եհովան անհամեմատ բարձր է բոլոր ազգերից,+Նրա փառքը բարձր է երկնքից:+   Ո՞վ է նման Եհովային՝ մեր Աստծուն,+Նրան, ով բարձունքներում է բնակվում:*   Նա խոնարհվում է, որ նայի երկնքին ու երկրին,+   Հողից բարձրացնում է խեղճին,Մոխրի միջից* հանում է չքավորին,+   Որ մեծամեծների հետ նստեցնի՝Իր ժողովրդի մեծամեծների:   Ամուլ կնոջը երջանիկ մայր է դարձնումԵվ նրա տունը զավակներով է լցնում:+ Գովաբանե՛ք Յահին:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «բարձունքներում գահին է նստած»:
Կամ հնարավոր է՝ «Աղբանոցից»: