Սաղմոսներ 115։1-18

  • Միայն Աստծուն պետք է փառք տրվի

    • Անկենդան կուռքեր (4-8)

    • Երկիրը մարդկանց է տրվել (16)

    • «Յահին չեն գովաբանում մահացածները» (17)

115  Ոչ թե մեզ, ո՛վ Եհովա, ոչ թե մեզ,Այլ քո անվանն է վայել փառք տալ,+Քանի որ սեր* ու հավատարմություն ես դրսևորում:+   Ինչո՞ւ ազգերն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»:+   Մեր Աստվածը երկնքում է,Նա անում է այն, ինչ իրեն հաճելի է:   Իսկ նրանց կուռքերը արծաթից ու ոսկուց են,Մարդու ձեռքի գործեր են:+   Բերան ունեն, բայց չեն խոսում,+Աչքեր ունեն, բայց չեն տեսնում,   Ականջներ ունեն, բայց չեն լսում,Քիթ ունեն, բայց հոտ չեն առնում,   Ձեռքեր ունեն, բայց չեն շոշափում,Ոտքեր ունեն, բայց չեն քայլում,+Նրանց կոկորդից ձայն դուրս չի գալիս:+   Ճիշտ այդ կուռքերի պես կդառնան դրանք շինողները+Եվ բոլոր նրանք, ովքեր դրանց վրա են դնում իրենց հույսը:+   Ո՛վ Իսրայել, Եհովայի՛ն ապավինիր.+ Նա է քեզ օգնողն ու քեզ պաշտպանող վահանը:+ 10  Ո՛վ Ահարոնի տուն,+ Եհովայի՛ն ապավինիր. Նա է քեզ օգնողն ու քեզ պաշտպանող վահանը: 11  Ո՛վ Եհովայից վախեցողներ, Եհովայի՛ն ապավինեք.+ Նա է ձեզ օգնողն ու ձեզ պաշտպանող վահանը:+ 12  Եհովան մեզ չի մոռացել. նա կօրհնի մեզ,Կօրհնի Իսրայելի տունը,+Կօրհնի Ահարոնի տունը: 13  Եհովան կօրհնի իրենից վախեցողներին՝Թե՛ փոքրերին, թե՛ մեծերին:* 14  Եհովան ձեզ բազմաքանակ կդարձնի՝Ձեզ ու ձեր զավակներին:+ 15  Թող Եհովան ձեզ օրհնի՝+Ստեղծիչը երկնքի ու երկրի:+ 16  Երկինքը Եհովայինն է,+Իսկ երկիրը նա մարդկանց է տվել:+ 17  Յահին չեն գովաբանում մահացածները՝+Մահվան լռության մեջ իջնողները:+ 18  Իսկ մենք կգովաբանենք ՅահինՀիմա և հավիտյան: Գովաբանե՛ք Յահին:*

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «Թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդկանց»:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է: