Սաղմոսներ 116։1-19

  • Երախտագիտության երգ

    • «Եհովային ինչո՞վ հատուցեմ» (12)

    • «Ես կընդունեմ փրկության գավաթը» (13)

    • «Ես կկատարեմ Եհովային տված իմ երդումները» (14, 18)

    • Չափազանց մեծ կորուստ է Եհովայի համար իրեն նվիրվածների մահը (15)

116  Ես սիրում եմ Եհովային,Որովհետև նա լսում է* իմ ձայնը,Օգնության իմ աղաղակը:+   Նա կռանում է ու ինձ լսում,*+Ես նրան օգնության կկանչեմ իմ կյանքի բոլոր օրերում:   Մահվան կապանքներն ինձ օղակել էին,Գերեզմանի* ճանկերում էի հայտնվել,+Տագնապն ու վիշտը ինձ համակել էին:+   Բայց ես կանչեցի Եհովայի անունը.*+ «Ո՛վ Եհովա, փրկիր ինձ»:   Եհովան կարեկից ու արդար է,+Մեր Աստվածը գթառատ է:+   Անփորձներին պահպանում է Եհովան:+ Ես թշվառ վիճակում էի հայտնվել, ու նա հասավ ինձ օգնության:   Ո՛վ իմ անձ, կարող ես նորից հանգստություն վայելել,Չէ՞ որ Եհովան քեզ հետ բարությամբ է վարվել:   Դու ինձ մահից փրկեցիր,Աչքերիս արցունքները մաքրեցիր,Ոտքերս սայթաքելուց հետ պահեցիր:+   Ես կապրեմ ու կծառայեմ Եհովային:* 10  Ես հավատում էի, ուստի և խոսեցի,+Թեև շատ նեղություններ ունեի: 11  Ես ասացի հուսահատված. «Ստախոս է ամեն մարդ»:+ 12  Եհովային ինչո՞վ հատուցեմԻնձ համար նրա արած բոլոր բարիքների փոխարեն: 13  Ես կընդունեմ փրկության* գավաթըՈւ կկանչեմ Եհովայի անունը: 14  Ես կկատարեմ Եհովային տված իմ երդումներըՆրա ողջ ժողովրդի ներկայությամբ:+ 15  Չափազանց մեծ կորուստ է* Եհովայի համարԻրեն նվիրվածների մահը:+ 16  Ո՛վ Եհովա, դիմում եմ քեզ աղերսագին,Չէ՞ որ ես քո ծառան եմ,Քո ծառան եմ՝ աղախնիդ որդին: Դու ազատել ես ինձ իմ կապանքներից:+ 17  Քեզ երախտագիտության զոհեր կմատուցեմ:+ Եհովայի անունը կկանչեմ: 18  Ես կկատարեմ Եհովային տված իմ երդումները+Նրա ողջ ժողովրդի ներկայությամբ,+ 19  Եհովայի տան գավիթներում,+ Երուսաղեմում: Գովաբանե՛ք Յահին:*+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Ես սիրում եմ, որովհետև Եհովան լսում է»:
Կամ՝ «ականջը դեպի ինձ է խոնարհեցնում»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:
Բռց.՝ «Ես կքայլեմ Եհովայի առաջ ողջերի երկրում»:
Կամ՝ «մեծ փրկության»:
Բռց.՝ «Թանկ է»:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է: