Սաղմոսներ 118։1-29

  • Շնորհակալական խոսքեր Եհովայի պարգևած հաղթանակի համար

    • Յահին օգնության կանչեցի, ու նա պատասխանեց (5)

    • «Եհովան իմ կողքին է» (6, 7)

    • Մերժված քարը դառնում է գլխավոր անկյունաքարը (22)

    • «Նա, ով գալիս է Եհովայի անունով» (26)

118  Շնորհակալություն հայտնեք Եհովային, որովհետև նա բարի է,+Նրա հավատարիմ սերը հավերժական է:   Թող Իսրայելն ասի. «Նրա հավատարիմ սերը հավերժական է»:   Թող Ահարոնի տունն ասի. «Նրա հավատարիմ սերը հավերժական է»:   Թող Եհովայից վախեցողներն ասեն. «Նրա հավատարիմ սերը հավերժական է»:   Նեղության մեջ Յահին* օգնության կանչեցի,Յահը պատասխանեց ու ինձ մի անվտանգ տեղ բերեց:+   Եհովան իմ կողքին է, ես չեմ վախենա:+ Մարդն ի՞նչ կարող է ինձ անել:+   Եհովան իմ կողքին է, նա է ինձ օգնական.*+ Ինձ ատողներին կնայեմ հաղթական:+   Ավելի լավ է Եհովայի մո՛տ ապաստան փնտրել,Քան մարդկանց ապավինել:+   Ավելի լավ է Եհովայի մո՛տ ապաստան փնտրել,Քան իշխանավորներին ապավինել:+ 10  Բոլոր ազգերն ինձ պաշարեցին,Բայց Եհովայի անվանը ապավինելով՝ ես նրանց հետ մղեցի:+ 11  Նրանք ինձ պաշարեցին, այո՛, ամեն կողմից պաշարեցին,Բայց Եհովայի անվանը ապավինելով՝ ես նրանց հետ մղեցի: 12  Մեղուների պես ինձ շրջապատեցին,Բայց այրվող փշերի բոցի պես արագ մարեցին: Եհովայի անվանը ապավինելով՝ ես նրանց հետ մղեցի:+ 13  Ինձ ուժգին հրեցին,* որ վայր ընկնեմ,Բայց Եհովան ինձ օգնեց: 14  Յահը իմ պատսպարանն է և ինձ զորացնողը,Նա է ինձ փրկողը:+ 15  Արդարների վրաններումՓրկվածների* ցնծության ձայներն են լսվում: Եհովայի աջը զորավոր բաներ է անում:+ 16  Եհովայի աջը հաղթական վեր է բարձրանում,Եհովայի աջը զորավոր բաներ է անում:+ 17  Ես չեմ մեռնի, ես կապրեմ,Որ Յահի գործերի մասին հռչակեմ:+ 18  Թեև Յահը ինձ խստորեն խրատեց,+Բայց մահվան չմատնեց:+ 19  Արդարության դռները իմ առաջ բացեք:+ Ես ներս կմտնեմ ու Յահին կգովաբանեմ: 20  Դա Եհովայի դուռն է,Դրանով արդարները կմտնեն:+ 21  Ո՜վ Աստված, կգովերգեմ քեզ,Որովհետև դու ինձ պատասխանեցիր+Եվ ինձ փրկություն տվեցիր: 22  Այն քարը, որ մերժեցին շինարարները,Դարձավ գլխավոր անկյունաքարը:*+ 23  Դա Եհովայի արածն է+Եվ մեզ համար հիասքանչ է:+ 24  Եհովան է այդ օրը սահմանել. Այդ ժամանակ մենք կուրախանանք ու կհրճվենք: 25  Ո՛վ Եհովա, աղերսում ենք, փրկիր,Եհո՛վա, խնդրում ենք, մեզ հաղթանակ շնորհիր: 26  Օրհնյալ է նա, ով գալիս է Եհովայի անունով:+ Եհովայի տնից օրհնում ենք ձեզ: 27  Եհովան մեր Աստվածն է,Նա մեր լույսի աղբյուրն է:+ Ճյուղերը ձեռքներիդ՝ տոնական երթին միացեք,+Մինչև զոհասեղանի եղջյուրները հասեք:+ 28  Դու իմ Աստվածն ես, ես կգովաբանեմ քեզ,Իմ Աստվա՛ծ, ես կմեծարեմ քեզ:+ 29  Շնորհակալություն հայտնեք Եհովային,+ որովհետև նա բարի է,Նրա հավատարիմ սերը հավերժական է:+

Ծանոթագրություններ

«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ հնարավոր է՝ «նա ինձ օգնողներից մեկն է»:
Կամ հնարավոր է՝ «Դու ուժգին հրեցիր ինձ»:
Կամ՝ «Հաղթանակածների»:
Բռց.՝ «անկյան գլուխը»: