Սաղմոսներ 119։1-176

  • Գնահատանք Աստծու անգին խոսքի համար

    • «Երիտասարդն ինչպե՞ս կարող է մաքուր պահել իր ճամփան» (9)

    • «Ինձ համար թանկ են քո հիշեցումները» (24)

    • «Քո խոսքի վրա եմ դրել իմ հույսը» (74, 81, 114)

    • «Օրենքդ այնքա՜ն շատ եմ սիրում» (97)

    • «Բոլոր ուսուցիչներիցս ավելի խորաթափանց եմ» (99)

    • «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար» (105)

    • «Քո խոսքն ամբողջությամբ ճշմարտություն է» (160)

    • Աստծու օրենքը սիրողները խաղաղություն ունեն (165)

א [Ալեֆ] 119  Երջանիկ են նրանք, ովքեր անարատությամբ են ապրում,Ովքեր Եհովայի օրենքի համաձայն են վարվում:+   Երջանիկ են նրանք, ովքեր նրա հիշեցումներին ուշադրություն են դարձնում,+Ովքեր ամբողջ սրտով նրա առաջնորդությունն են փնտրում:*+   Նրանք անարդար բաներ չեն անում,Նրա ճանապարհներով են ընթանում:+   Դու պատվիրել ես, ո՛վ Աստված,Որ բարեխղճորեն կատարենք հրահանգները քո տված:+   Այնքա՜ն եմ ուզում անսասան լինել+Եվ միշտ քո կանոնները պահել:   Այդ դեպքում քո բոլոր պատվիրանները քննելիսԳլուխս չեմ կախի ամոթից:+   Քո արդար վճիռների* մասին սովորելով՝Ես քեզ կգովերգեմ անկեղծ սրտով:   Քո կանոնները կպահեմ,Միայն թե դու երբեք անվերադարձ ինձ չլքես: ב [Բեթ]   Երիտասարդն ինչպե՞ս կարող է մաքուր պահել իր ճամփան. Եթե միշտ ինքն իրեն հսկի, որ վարվի քո խոսքի համաձայն:+ 10  Ամբողջ սրտով ես քո առաջնորդությունն եմ փնտրում,*Մի՛ թող՝ քո պատվիրաններից շեղվեմ:+ 11  Խոսքերդ գանձի պես իմ սրտում եմ պահում,+Որ քո դեմ մեղք չգործեմ:+ 12  Ո՛վ Եհովա, թող քեզ տրվի փառքը,Սովորեցրու ինձ քո կանոնները: 13  Իմ շուրթերով հռչակում եմՔո ազդարարած բոլոր վճիռները: 14  Ես ուրախանում եմ քո հիշեցումներով՝+Առավել, քան մյուս բոլոր արժեքավոր բաներով:+ 15  Կխորհրդածեմ հրահանգներիդ մասին,*+Աչքերս կհառեմ քո ուղիներին:+ 16  Շատ եմ սիրում քո օրենքներըԵվ չեմ մոռանա քո խոսքերը:+ ג [Գիմել] 17  Բարությամբ վարվիր ծառայիդ հետ,Որ ապրեմ ու խոսքդ պահեմ:+ 18  Բաց արա իմ աչքերը, որ հստակ տեսնեմՔո օրենքում ամփոփված սքանչելիքները: 19  Ես պարզապես մի պանդուխտ եմ այս երկրում:+ Քո պատվիրանները ինձնից մի՛ թաքցրու: 20  Վճիռներիդ հանդեպ փափագըԱնդադար այրում է իմ սիրտը: 21  Դու սաստում ես հանդուգն մարդկանց,Քո պատվիրաններից շեղվող անիծյալ մարդկանց:+ 22  Անարգանքն ու արհամարհանքը հեռացրու ինձնից,Չէ՞ որ ես հետևում եմ քո հիշեցումներին: 23  Անգամ երբ իշխանավորները, միասին նստած, իմ դեմ են խոսում,Ես՝ քո ծառան, կանոններիդ մասին եմ խորհում:* 24  Ինձ համար թանկ են քո հիշեցումները,+Դրանք ասես լինեն իմ խորհրդատուները:+ ד [Դալեթ] 25  Երեսնիվայր ընկած եմ հողերի մեջ:+ Ինձ ողջ պահիր, ինչպես որ խոստացել ես:+ 26  Ես քեզ պատմեցի իմ անելիքների մասին,Եվ դու ինձ պատասխանեցիր: Քո կանոններն ուսուցանիր ինձ:+ 27  Օգնիր հրահանգներիդ բուն իմաստն ըմբռնեմ,Որ զարմանահրաշ գործերիդ մասին խորհեմ:*+ 28  Հոգուս ցավից կորցրել եմ քունս: Զորացրու ինձ, ինչպես որ խոստացել ես: 29  Մի՛ թող՝ խաբեության ճամփան բռնեմ,+Օրենքդ սովորեցնելով՝ բարեհաճություն ցույց տուր իմ հանդեպ: 30  Ես հավատարմության ճանապարհն եմ ընտրել:+ Հասկանում եմ, որ քո վճիռներն* արդար են: 31  Քո հիշեցումներին հավատարմորեն հետևում եմ:+ Ո՛վ Եհովա, մի՛ թող՝ հուսախաբ լինեմ:*+ 32  Ողջ սրտով քո պատվիրանների համաձայն կվարվեմ,Քանի որ բացեցիր իմ միտքը,* որ դրանք լիովին ըմբռնեմ: ה [Հե] 33  Ո՛վ Եհովա, սովորեցրու՝+ ինչպես կանոններիդ համաձայն վարվեմ,Եվ ես մինչև կյանքիս վերջ դրանք կպահեմ:+ 34  Ինձ հասկացողություն տուր, որ օրենքդ կատարեմԵվ ամբողջ սրտով այն պահեմ: 35  Առաջնորդիր ինձ պատվիրաններիդ ուղով,+Չէ՞ որ ես ուրախանում եմ դրանով: 36  Օգնիր, որ սիրտս մղվի հիշեցումներիդ հետևել,Ոչ թե եսասիրական շահերի հետամուտ լինել:+ 37  Մի՛ թող՝ աչքերս անպետք բաների նայեն,+Օգնիր՝ մնամ քո ճանապարհին, որ ապրեմ: 38  Պահիր խոստումդ, որ տվել ես ծառայիդ,Որպեսզի քո հանդեպ վախ ունենան մարդիկ:* 39  Հեռացրու ինձնից անպատվությունը, որից սարսափում եմ,Չէ՞ որ քո վճիռներն* արդար են:+ 40  Տես՝ ինչպես եմ փափագում հրահանգներդ կատարել: Կյանքս պահպանիր, չէ՞ որ դու արդար ես: ו [Վավ] 41  Ո՛վ Եհովա, ինչպես որ խոստացել ես,+Իմ հանդեպ ցույց տուր հավատարիմ սեր+Եվ ինձ փրկություն բեր: 42  Այդժամ ես պատասխան կտամ ինձ ծաղրողին,Չէ՞ որ վստահում եմ քո խոսքին: 43  Երբեք մի՛ հեռացրու իմ բերանից ճշմարտության խոսքը,Չէ՞ որ քո արդարադատության վրա եմ դրել իմ հույսը:* 44  Քո օրենքը միշտ կպահեմ,Այո՛, ընդմիշտ, առհավետ:+ 45  Ուր էլ գնամ, ապահով կլինեմ,+Որովհետև միշտ ձգտում եմ քո պատվերները կատարել: 46  Թագավորների առաջ կխոսեմ պատվիրաններիդ* մասին. Ես չեմ ամաչի:+ 47  Քո պատվիրանները ինձ համար թանկ են,Այո՛, ես դրանք սիրում եմ:+ 48  Պատվիրաններիդ համար, որոնք այդքան սիրում եմ,+Ձեռքերս տարածած՝ քեզ աղոթում եմ: Քո կանոնների մասին կխորհրդածեմ:+ ז [Զային] 49  Հիշիր քո ծառային տվածդ խոստումը,*Որն ինձ հույսով է լցնում:* 50  Նեղության մեջ դա է իմ մխիթարությունը,+Քո ասածները պահպանել են իմ կյանքը: 51  Հանդուգն մարդիկ ինձ անխնա ծաղրուծանակի են ենթարկում,Բայց ես քո օրենքից չեմ շեղվում:+ 52  Ո՛վ Եհովա, հնում կայացրած քո վճիռներն* եմ հիշում+Եվ մխիթարություն եմ գտնում:+ 53  Իմ մեջ ուժգին ցասում են բորբոքում անօրենները՝Նրանք, ովքեր թողնում են քո օրենքը:+ 54  Որտեղ էլ որ բնակվեմ,*Քո կանոններն իմ երգերի թեման են: 55  Ո՛վ Եհովա, գիշերը մտաբերում եմ անունդ,+Որ պահեմ օրենքդ: 56  Միշտ այդպես եմ արել,Դրա շնորհիվ պահել եմ հրահանգներդ: ח [Խեթ] 57  Ո՜վ Եհովա, դու ես իմ բաժինը,+Ես խոստացել եմ պահել քո խոսքերը:+ 58  Ողջ սրտով դիմում եմ քեզ,*+Բարեհաճ եղիր իմ հանդեպ,+ ինչպես որ խոստացել ես: 59  Ես իմ ճանապարհները քննում եմ,Որ կրկին հիշեցումներիդ համաձայն վարվեմ:+ 60  Շտապում եմ քո պատվիրանները պահել,Չեմ հապաղում դրանք կատարել:+ 61  Անօրեններն ինձ համար ծուղակներ են լարում,Բայց քո օրենքը ես չեմ մոռանում:+ 62  Կեսգիշերին արթնանում եմ,Որ արդար վճիռներիդ* համար քեզ շնորհակալություն հայտնեմ:+ 63  Ես ընկերն եմ բոլոր նրանց, ովքեր քո հանդեպ վախ ունեն,Ովքեր քո հրահանգներին հնազանդվում են:+ 64  Ո՛վ Եհովա, երկրի վրա ամենուր երևում է քո հավատարիմ սերը:+ Սովորեցրու ինձ քո կանոնները: ט [Տեթ] 65  Ո՛վ Եհովա, խոստմանդ* համաձայն ես վարվել. Քո ծառային բարիք ես արել: 66  Տուր ինձ գիտելիքներ և առողջ դատողություն,+Չէ՞ որ ես քո պատվիրաններին եմ վստահում: 67  Նախքան նեղության մեջ հայտնվելը շեղվում էի քո ճանապարհից,*Բայց հիմա հնազանդվում եմ ասածներիդ:+ 68  Բարի* ես դու,+ և բարի են քո գործերը: Սովորեցրու ինձ քո կանոնները:+ 69  Հանդուգն մարդիկ ստերով արատավորում են իմ համբավը,Բայց ես ողջ սրտով կատարում եմ քո հրահանգները: 70  Նրանց սիրտը անզգա է,*+Իսկ ինձ համար քո օրենքը թանկ է:+ 71  Լավ է, որ անցա նեղությունների միջով,+Քանի որ այդպես սովորեցի ապրել քո կանոններով: 72  Քո տված օրենքը իմ բարօրության համար է,+Ոսկու և արծաթի հազարավոր կտորներից էլ լավն է:+ י [Յոդ] 73  Քո ձեռքերն են ինձ արարել ու կազմավորել: Հասկացողություն տուր ինձ, որ կարողանամ պատվիրաններդ յուրացնել:+ 74  Ինձ տեսնելով՝ ուրախանում են քեզնից վախեցողները,Որովհետև քո խոսքի վրա եմ դրել իմ հույսը:*+ 75  Գիտեմ, ո՛վ Եհովա, որ արդար են քո վճիռները,*+Եվ հավատարմությունից է բխում ինձ տվածդ պատիժը:+ 76  Խնդրում եմ, քո հավատարիմ սիրով+ ինձ մխիթարիր,Ինչպես որ խոստացել ես ծառայիդ: 77  Գթասիրտ եղիր իմ հանդեպ, որ ապրեմ,+Որովհետև քո օրենքն ինձ համար թանկ է:+ 78  Թող հանդուգն մարդիկ ամոթահար լինեն,Քանի որ առանց պատճառի* ինձ վնասում են: Բայց ես քո հրահանգների մասին կխորհրդածեմ:*+ 79  Թող ինձ մոտ վերադառնան քեզնից վախեցողներըԵվ քո պատվիրաններն* իմացողները: 80  Օգնիր՝ սրտանց ու անշեղորեն կանոններդ պահեմ,+Որ ամոթահար չլինեմ:+ כ [Կաֆ] 81  Տենչում եմ տեսնել քեզնից եկող փրկությունը.+ Քո խոսքի վրա եմ դրել իմ հույսը:* 82  Փափագում եմ իմ աչքով տեսնել քո խոսքի կատարումը+Եվ ասում եմ. «Ե՞րբ ինձ կտաս քո մխիթարությունը»:+ 83  Ասես ծխից չորացած տիկ լինեմ,Բայց քո կանոնները չեմ մոռանում:+ 84  Դեռ ինչքա՞ն պիտի քո ծառան սպասի: Ե՞րբ պիտի դատաստանի ենթարկես ինձ հալածողներին:+ 85  Հանդուգն մարդիկ փոսեր են փորում ինձ համար,Նրանք մերժում են քո օրենքը հանդգնաբար: 86  Քո բոլոր պատվիրանները վստահարժան են: Օգնիր ինձ. մարդիկ առանց պատճառի ինձ հալածում են:+ 87  Քիչ է մնում՝ ինձ ջնջեն երկրի երեսից,Բայց ես երես չեմ թեքել քո պատվերներից: 88  Հավատարիմ սիրուց մղված՝ կյանքս պահպանիր,Որ հետևեմ քո տված հիշեցումներին: ל [Լամեդ] 89  Ո՛վ Եհովա, քո խոսքըՀավերժ անխախտ է, ինչպես երկինքը:*+ 90  Դու հավատարիմ ես սերնդեսերունդ:+ Երկիրն ամուր հաստատել ես, և այն կանգուն է մնում:+ 91  Քո վճռով դրանք* գոյություն ունեն մինչ օրս,Եվ բոլորը ծառայում են քեզ: 92  Եթե քո օրենքը ինձ համար թանկ չլիներ,Իմ գլխին եկած չարիքներից ես կկործանվեի:+ 93  Երբեք չեմ մոռանա քո հրահանգները,Որովհետև դրանց միջոցով դու պահպանել ես իմ կյանքը:+ 94  Փրկիր ինձ. չէ՞ որ ես քոնն եմ+Եվ ձգտում եմ քո հրահանգները կատարել:+ 95  Անօրենները առիթի են սպասում, որ կործանեն ինձ,Բայց ես լուրջ ուշադրություն եմ դարձնում քո հիշեցումներին: 96  Իմ տեսած ամեն կատարյալ բան իր սահմանն ունի,Բայց քո պատվիրանը սահմաններ չունի:* מ [Մեմ] 97  Օրենքդ այնքա՜ն շատ եմ սիրում,+Ամբողջ օրը դրա մասին եմ խորհրդածում:*+ 98  Պատվիրաններդ ինձ թշնամիներիցս իմաստուն են դարձնում,+Որովհետև մշտապես դրանցով եմ առաջնորդվում: 99  Բոլոր ուսուցիչներիցս ավելի խորաթափանց եմ,+Որովհետև քո հիշեցումների մասին եմ խորհում:* 100  Ավելի խոհեմաբար* եմ վարվում, քան տարեցները,Քանի որ կատարում եմ քո հրահանգները: 101  Ամեն չար ճանապարհից հեռու եմ մնում,+Քանի որ խոսքդ պահել եմ ուզում: 102  Դու ուսուցանել ես ինձ,Դրա համար էլ ես չեմ շեղվում քո օրենքներից:* 103  Քիմքիս այնքա՜ն հաճելի են քո խոսքերը,Ավելի քաղցր են, քան մեղրը:+ 104  Քո հրահանգների շնորհիվ ես հասկացողությամբ եմ վարվում:+ Ահա թե ինչու եմ ստության ամեն ճանապարհ ատում:+ נ [Նուն] 105  Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համարԵվ լույս՝ իմ ճանապարհի համար:+ 106  Երդվել եմ, որ քո արդար վճիռների* համաձայն կվարվեմ: Տվածս երդումը կկատարեմ: 107  Շատ տառապանք եմ կրել.+ Ո՜վ Եհովա, պահպանիր կյանքս, ինչպես որ խոստացել ես:+ 108  Խնդրում եմ, ո՜վ Եհովա, բարեհաճորեն ընդունիր գովաբանության իմ ընծաները,*+Սովորեցրու ինձ քո օրենքները:*+ 109  Միշտ վտանգի մեջ է* իմ կյանքը,Բայց ես չեմ մոռանում քո օրենքը:+ 110  Անօրեններն ինձ համար ծուղակ են լարել,Բայց քո պատվերներից ես չեմ շեղվել:+ 111  Քո հիշեցումները ինձ համար միշտ թանկ* կլինեն,Որովհետև դրանք իմ սրտի ցնծությունն են:+ 112  Վճռել եմ քո կանոններին հնազանդվելԱնընդմեջ, մինչև կյանքիս վերջ: ס [Սամեխ] 113  Ես ատում եմ նրանց, ում սիրտն ամբողջությամբ նվիրված չէ քեզ,*+Իսկ քո օրենքը սիրում եմ:+ 114  Դու ես իմ վահանն ու պատսպարանը.+ Քո խոսքի վրա եմ դրել իմ հույսը:*+ 115  Հեռու մնացեք ինձնից, չարագործնե՛ր,+Որ կարողանամ իմ Աստծու պատվիրանները պահել: 116  Ո՛վ Աստված, խոստմանդ համաձայն՝ ինձ օգնիր,+Որ շարունակեմ ապրել: Իմ հույսը քեզ վրա եմ դրել,Մի՛ թող՝ հուսախաբ լինեմ:*+ 117  Օգնիր ինձ, որ փրկվեմ,+Եվ ես իմ ուշքն ու միտքը քո կանոնների վրա կպահեմ:+ 118  Դու մերժում ես բոլոր նրանց, ովքեր քո կանոններից շեղվում են,+Որովհետև նրանք ստախոս ու խաբեբա են: 119  Երկրի բոլոր անօրեններին աղբի* պես դեն ես նետում,+Ահա թե ինչու եմ քո պատվիրանները* սիրում: 120  Քո ահից սարսուռով եմ համակվում,Քո դատավճիռներից ակնածանքով եմ լցվում: ע [Ային] 121  Ինչ որ արդար է ու ճիշտ, ես դա եմ արել: Մի՛ թող՝ ինձ հալածողների ձեռքն ընկնեմ: 122  Երաշխավորիր, որ քո ծառան բարիք կտեսնի: Թող որ հանդուգն մարդիկ չնեղեն ինձ: 123  Աչքերս հոգնել են սպասումով նայելուց,Թե երբ ես ինձ փրկելու,+Երբ ես արդար խոստումդ կատարելու:+ 124  Ծառայիդ հանդեպ ցույց տուր քո հավատարիմ սերը,+Սովորեցրու ինձ քո կանոնները:+ 125  Ես քո ծառան եմ: Հասկացողություն տուր ինձ,+Որ ըմբռնեմ պատվիրաններդ:* 126  Եհո՛վա, եկել է գործելուդ ժամանակը.+ Չէ՞ որ մարդիկ խախտում են քո օրենքը: 127  Իսկ ես սիրում եմ պատվիրաններդ՝Ոսկուց, զտված ոսկուց էլ առավել:+ 128  Այո՛, ես ճիշտ եմ համարում քո ամեն մի հրահանգը+Եվ ատում եմ բոլոր սխալ ճանապարհները:+ פ [Պե] 129  Հիշեցումներդ հիասքանչ են,Դրա համար էլ դրանց հետևում եմ: 130  Խոսքերիդ մեկնությունը մարդկանց լույս է բերում,+Անփորձներին հասկացողությամբ է օժտում:+ 131  Այնքան ուժգին եմ պատվիրաններիդ տենչում,Որ շուրթերիցս հառաչանքներ են հնչում:+ 132  Ինձ նայիր ու բարեհաճ եղիր իմ հանդեպ,+Ինչպես որ միշտ* ես վարվում քո անունը սիրողների հետ:+ 133  Քո խոսքով ուղղորդիր* իմ քայլերը, որ ապահով լինեմ,Մի՛ թող՝ որևէ չար բանի տիրապետության տակ ընկնեմ:+ 134  Փրկիր* ինձ բռնատենչ մարդկանցից,Եվ ես կհնազանդվեմ քո հրահանգներին: 135  Ծառայիդ հանդեպ բարեհաճ եղիր*+Եվ կանոններդ ինձ ուսուցանիր: 136  Աչքերիցս արցունքներ են հորդում,Քանի որ մարդիկ քո օրենքը չեն պահում:+ צ [Ցադե] 137  Ո՛վ Եհովա, արդար ես դու,+Արդար վճիռներ* ես կայացնում:+ 138  Քո տված հիշեցումները արդար են,Լիովին վստահարժան են: 139  Նախանձախնդրությունը վառվում է ներսումս,+Որովհետև քո խոսքերն անտեսում են հակառակորդներս: 140  Քո խոսքը կատարելապես մաքուր է,*+Եվ քո ծառան այն սիրում է:+ 141  Ես աննշան ու արհամարհված եմ,+Բայց քո հրահանգները չեմ մոռացել: 142  Քո արդարությունը հավիտենական արդարություն է,+Եվ քո օրենքը ճշմարտություն է:+ 143  Թեև նեղություն ու դժվարություն եմ կրել,Բայց շարունակում եմ պատվիրաններդ սիրել: 144  Քո հիշեցումները հավիտենապես արդար են: Ինձ հասկացողություն տուր,+ որ շարունակեմ ապրել: ק [Կոֆ] 145  Ամբողջ սրտով քեզ կանչում եմ օգնության: Պատասխանիր ինձ, ո՛վ Եհովա: Ես կվարվեմ քո կանոնների համաձայն: 146  Քեզ եմ կանչում, փրկիր ինձ: Ես կհետևեմ քո հիշեցումներին: 147  Լույսը դեռ չբացված՝ վեր եմ կենում և օգնություն աղերսում.+ Քո խոսքերի վրա եմ իմ հույսը դնում:* 148  Գիշերվա կեսին արթնանում եմ,Որ խոսքերիդ մասին խորհրդածեմ:*+ 149  Ո՜վ Եհովա, հավատարիմ սիրուցդ մղված՝ լսիր իմ ձայնը,+Վարվելով արդարությանդ համաձայն՝ պահպանիր իմ կյանքը: 150  Ամոթալի* վարք ունեցողներն ահա մոտենում են ինձ,Նրանք հեռու են քո օրենքից: 151  Դու մոտ ես ինձ, ո՛վ Եհովա,+Քո բոլոր պատվիրանները ճշմարտություն են:+ 152  Դեռ շատ վաղուց եմ իմացել,Որ պատվիրաններդ* ամուր հիմքի վրա ես դրել,Որպեսզի դրանք մնան առհավետ:+ ר [Ռեշ] 153  Տես տառապանքս ու ազատիր ինձ,+Որովհետև ես օրենքդ չեմ հանել իմ մտքից: 154  Պաշտպանիր ինձ* և ազատիր,+Խոստմանդ համաձայն՝ կյանքս պահպանիր: 155  Փրկություն չեն տեսնի անօրենները,Որովհետև նրանք չեն ուզում պահել քո կանոնները:+ 156  Ո՛վ Եհովա, դու անչափ գթասիրտ ես:+ Վարվելով արդարությանդ համաձայն՝ պահպանիր կյանքս: 157  Իմ թշնամիներն ու ինձ հալածողները շատ են,+Բայց քո հիշեցումներին ես հետևում եմ անշեղորեն: 158  Ես նողկանքով եմ նայում նենգաբար վարվողներին,Որովհետև նրանք չեն հնազանդվում քո խոսքերին:+ 159  Ո՛վ Եհովա, տես՝ ինչքան եմ սիրում քո պատվերները: Հավատարիմ սիրուց մղված՝ պահպանիր իմ կյանքը:+ 160  Քո խոսքն ամբողջությամբ* ճշմարտություն է,+Եվ բոլոր արդար օրենքներդ* հավիտենական են: ש [Սին] կամ [Շին] 161  Առանց պատճառի ինձ հետապնդում են իշխանավորները,+Բայց քո խոսքերի հանդեպ ակնածանքով է լցված իմ սիրտը:+ 162  Քո ասածներից ես ուրախություն եմ ապրում,+Ինչպես մեկը, ով մեծ գանձ է գտնում: 163  Ատում եմ սուտը, դրանից գարշում եմ,+Իսկ քո օրենքը սիրում եմ:+ 164  Գովաբանում եմ քեզ օրը յոթ անգամՔո արդար վճիռների* համար: 165  Օրենքդ սիրողները մեծ խաղաղություն ունեն,+Ոչինչ չի կարող պատճառ լինել, որ նրանք սայթաքեն:* 166  Ո՛վ Եհովա, քո փրկարար գործերի վրա եմ հույս դնումԵվ քո պատվիրաններն եմ կատարում: 167  Քո հիշեցումներին հետևում եմ,Դրանք անչափ սիրում եմ:+ 168  Ես վարվում եմ հրահանգներիդ ու հիշեցումներիդ համաձայն: Դու գիտես իմ արած ամեն բան:+ ת [Թավ] 169  Թող օգնության իմ աղաղակը հասնի քեզ, ո՛վ Եհովա:+ Քո խոսքով օգնիր ինձ, որ հասկացողություն ունենամ:+ 170  Խնդրում եմ, աղաչանքս լսիր Եվ ինչպես խոստացել ես, ինձ փրկիր: 171  Թող գովաբանություն հորդի իմ շուրթերից,+Որովհետև քո կանոններն ես սովորեցնում ինձ: 172  Ես իմ լեզվով խոսքերիդ մասին կերգեմ,+Որովհետև բոլոր պատվիրաններդ արդար են: 173  Ինձ օգնության ձեռք մեկնիր,+Չէ՞ որ ես որոշել եմ հնազանդվել քո հրահանգներին:+ 174  Փափագով սպասում եմ, որ ինձ փրկես, ո՛վ Եհովա,Քո օրենքը թանկ է ինձ համար:+ 175  Թույլ տուր՝ ապրեմ, որ քեզ գովաբանեմ,+Եվ թող քո վճիռներն* ինձ օգնեն: 176  Թափառում եմ մոլորված ոչխարի պես:+ Փնտրիր ծառայիդ,Որովհետև պատվիրաններդ չեմ մոռացել ես:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «նրան են փնտրում»:
Կամ՝ «դատավճիռների»:
Բռց.՝ «քեզ եմ փնտրում»:
Կամ՝ «Կուսումնասիրեմ քո հրահանգները»:
Կամ՝ «կանոններդ եմ ուսումնասիրում»:
Կամ՝ «գործերդ ուսումնասիրեմ»:
Կամ՝ «դատավճիռները»:
Կամ՝ «ամոթով մնամ»:
Բռց.՝ «սիրտը»: Կամ հնարավոր է՝ «սիրտս վստահությամբ լցրիր»:
Կամ հնարավոր է՝ «Որ տվել ես քեզնից վախեցողներին»:
Կամ՝ «դատավճիռները»:
Կամ՝ «դատավճիռներին եմ սպասում»:
Կամ՝ «հիշեցումներիդ»:
Բռց.՝ «խոսքը»:
Կամ՝ «Որին սպասում եմ»:
Կամ՝ «դատավճիռները»:
Կամ՝ «Այն տանը, որտեղ ես որպես պանդուխտ եմ բնակվում»:
Կամ՝ «երեսիդ ժպիտն եմ փնտրում»: Բռց.՝ «երեսդ եմ փափկացնում»:
Կամ՝ «դատավճիռներիդ»:
Կամ՝ «խոսքիդ»:
Կամ՝ «մեղք էի գործում, թեև ոչ միտումնավոր»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Բռց.՝ «անզգա է, ինչպես ճարպը»:
Կամ՝ «քո խոսքին եմ սպասում»:
Կամ՝ «դատավճիռները»:
Կամ հնարավոր է՝ «ստերով»:
Կամ՝ «քո հրահանգները կուսումնասիրեմ»:
Կամ՝ «հիշեցումները»:
Կամ՝ «Քո խոսքին եմ սպասում»:
Կամ՝ «Հավերժ անխախտ է երկնքում»:
Այսինքն՝ քո ձեռքի գործերը:
Բռց.՝ «շատ ընդարձակ է»:
Կամ՝ «դա եմ ուսումնասիրում»:
Կամ՝ «քո հիշեցումներն եմ ուսումնասիրում»:
Կամ՝ «մեծ հասկացողությամբ»:
Կամ՝ «դատավճիռներից»:
Կամ՝ «դատավճիռների»:
Բռց.՝ «իմ բերանի կամավոր ընծաները»:
Կամ՝ «դատավճիռները»:
Բռց.՝ «իմ ափի մեջ է»:
Կամ՝ «իմ հավիտենական ժառանգությունը»:
Կամ՝ «կես սիրտ ունեցողներին», «բաժանված սիրտ ունեցողներին»:
Կամ՝ «Քո խոսքին եմ սպասում»:
Կամ՝ «ամոթով մնամ»:
Կամ՝ «խարամի»: Մետաղների մշակման արդյունքում առաջացած թափոն:
Կամ՝ «հիշեցումները»:
Կամ՝ «հիշեցումներդ»:
Բռց.՝ «Համաձայն քո դատավճռի»:
Կամ՝ «հաստատուն դարձրու»:
Բռց.՝ «Փրկագնիր»:
Կամ՝ «Թող քո երեսի լույսը շողա ծառայիդ վրա», «Թող քո երեսը ժպտա ծառայիդ»:
Կամ՝ «դատավճիռներ»:
Կամ՝ «կրակով զտված է»:
Կամ՝ «խոսքերին եմ սպասում»:
Կամ՝ «խոսքերդ ուսումնասիրեմ»:
Կամ՝ «Նողկալի»:
Կամ՝ «հիշեցումներդ»:
Կամ՝ «Վարիր իմ դատական գործը»:
Կամ՝ «Քո խոսքի բուն էությունը»:
Կամ՝ «դատավճիռներդ»:
Կամ ՝ «դատավճիռների»:
Կամ՝ «Նրանց համար չկա գայթակղության քար»:
Կամ՝ «դատավճիռները»: