Սաղմոսներ 12։1-8

  • Եհովան գործի է անցնում

    • Եհովայի խոսքերը մաքուր են (6)

Նվագավարին. լարվածքը՝ ըստ շեմինիթի:* Դավթի երգը: 12  Փրկիր ինձ, ո՛վ Եհովա, նվիրված մարդ չի մնացել,Հավատարիմները վերացել են:   Մարդիկ իրար ստում են,Շողոքորթ լեզվով ու կեղծավոր սրտով* են խոսում:+   Եհովան կփակի շողոքորթ բերաններըԵվ կկտրի մեծախոս լեզուները:+   Նրանք ասում են. «Մեր լեզվով հաղթելու ենք: Մենք խոսում ենք, ինչ ուզում ենք: Ո՞վ կարող է մեզ թելադրել»:+   Բայց Եհովան ասում է. «Ես գործի կանցնեմ,Քանի որ խեղճերը կեղեքվում են,+Աղքատները հառաչում են: Նրանց արհամարհողների* ձեռքից նրանց կփրկեմ»:   Մաքուր են Եհովայի խոսքերը,+Մաքուր, ինչպես արծաթը՝Հնոցի* մեջ զտված և յոթ անգամ մաքրված:   Ո՛վ Եհովա, դու նրանց կպահպանես,+Ամեն մեկին հավիտյան այս սերնդից կպաշտպանես:   Ազատ շրջում են անօրենները,Որովհետև մարդկանց մեջ մեծարվում* են արատավոր բաները:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Շեմինիթ»:
Կամ՝ «երկու սրտով»:
Կամ՝ «ծաղրողների»:
Կամ՝ «Կավե [հողե] հնոցի»: Կամ հնարավոր է՝ «Հնոցի, որը հողի վրա է դրված»:
Կամ՝ «խրախուսվում»: