Սաղմոսներ 120։1-7

  • Օտարականը, որը խաղաղություն է տենչում

    • «Ազատիր ինձ այն մարդկանցից.... ում լեզուն ստեր է խոսում» (2)

    • «Ես խաղաղասեր մարդ եմ» (7)

Վերելքի երգ:* 120  Եհովային օգնության կանչեցի իմ նեղության մեջ,+Եվ նա ինձ պատասխանեց:+   Ո՜վ Եհովա, ազատիր ինձ այն մարդկանցից,Ում շուրթերից կեղծիք է հնչում,Եվ ում լեզուն ստեր է խոսում:   Ո՛վ խաբեբա,Գիտե՞ս՝ ինչ կանի քեզ Աստված, ինչ պատիժ կտա.+   Նա քո դեմ կուղղի մարտնչող մարդու սուր նետերը+Եվ օրոճի* այրվող ածուխները:+   Վա՜յ ինձ, որովհետև ես պանդուխտ եմ Մեսեքում,+Ապրում եմ Կեդարի+ վրաններում:   Արդեն չափազանց երկար ժամանակ է,Որ խաղաղությունն ատողների հետ եմ ապրում:+   Ես խաղաղասեր մարդ եմ,Բայց ինչ էլ ասեմ, նրանք պատրաստ են կռվել իմ դեմ:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Վերելքի երգ»:
Բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին պատկանող թուփ: Այս բուսատեսակից ստացվող փայտածուխը շատ ուժգին է այրվում: