Սաղմոսներ 121։1-8

  • Եհովան պահպանում է իր ժողովրդին

    • «Իմ օգնությունը գալու է Եհովայից» (2)

    • Եհովան երբեք չի քնում (3, 4)

Վերելքի երգ: 121  Աչքերս դեպի լեռներն եմ բարձրացնում+Եվ ասում. «Որտեղի՞ց է իմ օգնությունը գալու»:   Իմ օգնությունը գալու է Եհովայից՝+Երկինքն ու երկիրը Ստեղծողից:   Նա երբեք թույլ չի տա, որ ոտքդ սայթաքի,*+Քո պահապանը երբեք նիրհի մեջ չի ընկնի:   Այո՛, Իսրայելի պահապանը երբեք չի նիրհի,Նա երբեք չի քնի:+   Եհովան քեզ պահպանում է: Եհովան քեզ համար հովանի է,+ քո աջ կողմում կանգնած է:+   Քեզ ոչ մի վտանգ չի սպառնա, ո՛չ ցերեկը՝ արևից,+Ոչ էլ գիշերը՝ լուսնից:+   Եհովան ամեն չարիքից քեզ կպաշտպանի,+Նա քո կյանքը կպահպանի:+   Եհովան կպահպանի քեզ քո բոլոր քայլերում*Այժմվանից մինչև հավիտենություն:

Ծանոթագրություններ

Կամ՝ «սասանվի»:
Բռց.՝ «քո ելումուտը»: