Սաղմոսներ 122։1-9

  • Խնդրանք, որ Երուսաղեմը խաղաղություն վայելի

    • Եհովայի տուն գնալը ուրախություն է պատճառում (1)

    • Քաղաքը միասնական է՝ մեկ ամբողջություն (3)

Վերելքի երգ: Դավթի երգը: 122  Ուրախացա, երբ ինձ ասացին. «Եկ Եհովայի տուն գնանք»:+   Եվ հիմա մենք կանգնած ենքՔո դարպասներից ներս, ո՛վ Երուսաղեմ:+   Ամեն ինչ մոտ-մոտ է կառուցված Երուսաղեմում,Այդ քաղաքը միասնական է՝ մեկ ամբողջություն:+   Այնտեղ են բարձրանում ցեղերը՝Յահի* ցեղերը,Որ Իսրայելին տրված օրենքի* համաձայն՝Փառաբանեն Եհովայի անունը:+   Այնտեղ են դրված դատավորական գահերը՝+Դավթի թագավորության* գահերը:+   Խաղաղությո՛ւն խնդրեք Երուսաղեմի համար:+ Բոլոր քեզ սիրողները ապահով կլինեն, ո՛վ քաղաք:   Թող միշտ խաղաղություն լինի քո ամրությունների ներսում,*Եվ ապահովություն՝ քո ամուր աշտարակներում:   Հանուն իմ եղբայրների և ընկերների՝ ես կասեմ. «Քեզ խաղաղություն եմ մաղթում»:   Հանուն մեր Աստված Եհովայի տան՝+Քեզ բարիք եմ կամենում:

Ծանոթագրություններ

«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «հիշեցման»:
Բռց.՝ «տան»:
Կամ՝ «ամրացված պարիսպներում»: