Սաղմոսներ 124։1-8

  • «Եթե Եհովան մեզ հետ չլիներ...»

    • «Թակարդը կոտրվել է, և մենք ազատվել ենք» (7)

    • «Մեր փրկությունը Եհովայի անունն է» (8)

Վերելքի երգ: Դավթի երգը: 124  «Եթե Եհովան մեզ հետ չլիներ...»:+ Հիմա թող Իսրայելն ասի.   «Եթե Եհովան մեզ հետ չլիներ,+Երբ մարդիկ դուրս եկան մեր դեմ,+   Նրանք մեզ ողջ-ողջ կուլ կտային՝+Բորբոքված բարկությամբ լցված:+   Ջրերի պես մեզ կքշեին կտանեին,Հեղեղի պես մեզ վրա կհորդեին:+   Մոլեգնած ջրերի պես մեզ կխորտակեին:   Թող փառաբանվի Եհովան,Ով չթողեց, որ նրանց երախն ընկնենք:   Մենք ասես որսորդի թակարդից ազատված թռչուն լինենք.+ Թակարդը կոտրվել է, և մենք ազատվել ենք:+   Մեր փրկությունը* Եհովայի անունն է՝+Նրա, ով երկնքի ու երկրի Ստեղծիչն է»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «օգնությունը»: