Սաղմոսներ 125։1-5

  • Եհովան պաշտպանում է իր ժողովրդին

    • «Ինչպես որ լեռներն են ամեն կողմից Երուսաղեմը պատնեշում» (2)

    • «Թող Իսրայելը խաղաղություն վայելի» (5)

Վերելքի երգ: 125  Ովքեր Եհովային են ապավինում,+Նման են Սիոն լեռանը, որը հավերժ անսասան է մնում:+   Ինչպես որ լեռներն են ամեն կողմից Երուսաղեմը պատնեշում,+Այնպես էլ Եհովան է ամեն կողմից իր ժողովրդին պաշտպանում+Այժմվանից մինչև հավիտենություն:   Արդարներին բաժին ընկած երկրում անօրենները* երկար չեն իշխի,+Որպեսզի արդարները չբռնեն սխալ ուղի:+   Ո՛վ Եհովա, բարիք արա նրանց, ովքեր բարի են,+Ովքեր մաքուր սիրտ ունեն:+   Իսկ ովքեր շեղվում են և արատավոր ուղով են գնում,Եհովան նրանց կվերացնի չարագործների հետ միասին:+ Թող Իսրայելը խաղաղություն վայելի:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «անօրենության գավազանը»: