Սաղմոսներ 130։1-8

  • «Հուսահատության անդունդից քեզ եմ կանչում»

    • Եթե Աստված իր ուշադրությունը մեր հանցանքների վրա սևեռեր.... (3)

    • Եհովան իսկապես ներում է (4)

    • «Մեծ փափագով սպասում եմ Եհովային» (6)

Վերելքի երգ: 130  Ո՛վ Եհովա, հուսահատության անդունդից քեզ եմ կանչում:+   Ո՛վ Եհովա, իմ ձայնը լսիր,Օգնության իմ աղաչանքներին ականջ դիր:   Եթե դու, ո՛վ Յահ,* ուշադրությունդ մեր հանցանքների վրա սևեռեիր,*Եհո՛վա, ո՞վ կկարողանար արդար համարվել:+   Սակայն դու իսկապես ներում ես մարդկանց,+Եվ դա քո հանդեպ ակնածանք է ներշնչում նրանց:+   Ես հույսս Եհովայի վրա եմ դնում,Ողջ էությամբ նրան եմ ապավինումԵվ նրա խոսքին եմ վստահում:*   Մեծ փափագով սպասում եմ Եհովային,+Ավելի մեծ փափագով, քան ժամապահը՝ լուսաբացին:+ Այո՛, ավելի մեծ փափագով, քան ժամապահը՝ լուսաբացին:   Թող Իսրայելը շարունակի սպասել Եհովային,Որովհետև Եհովան հավատարիմ սիրով է սիրում+Եվ ունի փրկելու* մեծ զորություն:   Նա կազատի Իսրայելին նրա բոլոր մեղքերից:

Ծանոթագրություններ

«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «մեր հանցանքները հաշվեիր»:
Կամ՝ «սպասում»:
Բռց.՝ «փրկագնելու»: