Սաղմոսներ 132։1-18

  • Եհովան ընտրում է Դավթին ու Սիոնը

    • «Մի՛ մերժիր քո օծյալին» (10)

    • Սիոնի քահանաներին փրկություն է շնորհվում (16)

Վերելքի երգ: 132  Ո՜վ Եհովա, հիշիր ԴավթինՈւ նրա կրած բոլոր տառապանքները:+   Եհո՛վա, հիշիր՝ ինչպես է նա քեզ երդում տվել,Ինչպես է քեզ՝ Հակոբի Հզորիդ, այս խոստումը տվել.+   «Ես չեմ մտնի իմ ծածկի տակ, իմ տուն,+Չեմ պառկի իմ թախտի վրա, իմ անկողնում,   Չեմ թողնի՝ քուն գա աչքերիս,Եվ նինջ իջնի կոպերիս,   Մինչև որ չգտնեմ մի տեղ Եհովայի համար,Վեհապանծ մի բնակավայր՝* Հակոբի Հզորի համար»:+   Ահա մենք լուր ստացանք դրա* մասին Եփրաթայում,+Այն գտանք անտառածածկ տեղանքում:+   Եկեք նրա վեհապանծ բնակավայրը գնանք,+Եկեք նրա ոտքերի պատվանդանի առաջ խոնարհվենք:+   Վեր կաց, ո՛վ Եհովա, եկ քո հանգրվանը,+Դու և քո զորության տապանակը:+   Թող քո քահանաները արդարություն հագնեն,Եվ քեզ նվիրվածները ուրախ բացականչեն: 10  Հանուն այն խոստման, որ տվել ես քո ծառա Դավթին՝Մի՛ մերժիր քո օծյալին:+ 11  Եհովան երդում է տվել ԴավթինԵվ ոչ մի դեպքում այն չի դրժի. «Քո սերնդից մեկին կնստեցնեմ քո գահին:+ 12  Եթե որդիներդ իմ ուխտը պահենԵվ իմ հիշեցումների համաձայն վարվեն,+Նրանց որդիներն էլ հավիտյան քո գահին կնստեն»:+ 13  Եհովան ընտրել է Սիոնը+Եվ ցանկացել է, որ այն լինի իր բնակավայրը:+ 14  Նա ասել է. «Սա է իմ հավիտենական հանգրվանը,Այստեղ կապրեմ,+ քանի որ դա է իմ կամքը: 15  Ես այն առատ պաշարներով կօրհնեմ,Այնտեղ ապրող աղքատներին հացով կկշտացնեմ,+ 16  Այնտեղի քահանաներին փրկություն կշնորհեմ,*+Եվ նվիրված մարդիկ ուրախությամբ կբացականչեն:+ 17  Այնտեղ Դավթի ուժը կմեծացնեմ: Իմ օծյալի համար ես ճրագ եմ պատրաստել:+ 18  Ամոթով կծածկեմ նրա թշնամիներին,Մինչդեռ նրա գլխի թագը կծաղկի»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «խորան»:
Ըստ ամենայնի, խոսքը տապանակի մասին է:
Կամ՝ «կհագցնեմ»: