Սաղմոսներ 133։1-3

  • Միասնության մեջ ապրելը

    • Նման է Ահարոնի գլխին լցվող յուղի (2)

    • Նման է Հերմոնից իջնող ցողին (3)

Վերելքի երգ: Դավթի երգը: 133  Ի՜նչ լավ է և ի՜նչ հաճելի է,Երբ եղբայրներն ապրում են* միասնության մեջ:+   Դա նման է թանկարժեք յուղի,+Որ լցվում է Ահարոնի գլխին,+Ապա թափվում մորուքինԵվ ծորալով հասնում հագուստի վերնամասին:   Դա նման է ցողի, որ Հերմոնից+ իջնում է Սիոնի լեռներին:+ Եհովան խոստացել է, որ այնտեղ կբերի իր օրհնությունը՝Հավիտենական կյանքը:

Ծանոթագրություններ

Կամ՝ «մեկտեղ են հավաքվում»: