Սաղմոսներ 135։1-21

  • Գովք՝ ուղղված Յահին իր մեծության համար

    • Զորավոր գործեր ու հրաշքներ՝ ընդդեմ Եգիպտոսի (8, 9)

    • «Հավերժական է քո անունը» (13)

    • Անկենդան կուռքեր (15-18)

135  Գովաբանե՛ք Յահին,*Գովաբանեք Եհովայի անունը,Փառաբանեք Եհովային, ո՛վ նրա ծառաներ,+   Դո՛ւք, որ Եհովայի տանն եք ծառայում՝Մեր Աստծու տան գավիթներում:+   Գովաբանե՛ք Յահին. Եհովան բարի է:+ Գովերգեք* նրա անունը. այն հիասքանչ է:   Յահը իր համար Հակոբին ընտրեց,Իսրայելին իր հատուկ* սեփականությունը դարձրեց:+   Ես լավ գիտեմ, որ Եհովան մեծ է,Մեր Տերը մյուս բոլոր աստվածներից բարձր է:+   Եհովան իրագործում է այն ամենը, ինչ կամենում է անել+Երկնքում ու երկրի վրա, ծովերում ու դրանց խորքերում:   Նա ամպեր* է բարձրացնում երկրի ծայրերից,Կայծակներ է ուղարկում՝ անձրևին ուղեկից,*Եվ քամի է հանում իր ամբարներից:+   Նա կործանեց Եգիպտոսի առաջնեկներին՝Թե՛ մարդկանց և թե՛ անասուններին:+   Նա զորավոր գործեր ու հրաշքներ արեց Եգիպտոսում՝+Ընդդեմ փարավոնի և նրա բոլոր ծառաների:+ 10  Նա ջախջախեց բազում ազգերի,+Սպանեց զորավոր թագավորների՝+ 11  Ամորհացիների Սեհոն+ թագավորին,Բասանի Օգ թագավորին:+ Նա պարտության մատնեց Քանանի բոլոր թագավորություններին, 12  Իսկ նրանց երկիրը տվեց որպես ժառանգություն,Ժառանգություն՝ Իսրայելին՝ իր ժողովրդին:+ 13  Հավերժական է քո անունը, ո՛վ Եհովա: Քո հռչակը,* ո՛վ Եհովա, սերնդեսերունդ անմար կմնա:+ 14  Եհովան կպաշտպանի իր ժողովրդին,+Կկարեկցի իր ծառաներին:+ 15  Ազգերի կուռքերը արծաթից ու ոսկուց են,Մարդու ձեռքի գործեր են:+ 16  Բերան ունեն, բայց չեն խոսում,+Աչքեր ունեն, բայց չեն տեսնում, 17  Ականջներ ունեն, բայց չեն լսում,Շունչ չկա նրանց բերանում:+ 18  Ճիշտ այդ կուռքերի պես կդառնան դրանք շինողները+Եվ բոլոր նրանք, ովքեր դրանց վրա են դնում իրենց հույսը:+ 19  Ո՛վ Իսրայելի տուն, գովաբանիր Եհովային: Ո՛վ Ահարոնի տուն, գովաբանիր Եհովային: 20  Ո՛վ Ղևիի տուն, գովաբանիր Եհովային,+Եհովայից վախեցողնե՛ր, գովաբանեք Եհովային: 21  Թող Սիոնից փառք ուղղվի Եհովային՝+Երուսաղեմում բնակվողին:+ Գովաբանե՛ք Յահին:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:
Կամ՝ «թանկագին»:
Կամ՝ «գոլորշի»:
Կամ հնարավոր է՝ «Բացում է անձրևի ջրարգելակները»:
Կամ՝ «անունը»: Բռց.՝ «հիշատակը»: