Սաղմոսներ 136։1-26

  • Եհովայի հավատարիմ սերը հավերժական է

    • Վարպետորեն են ստեղծվել երկինքն ու երկիրը (5, 6)

    • Փարավոնը մահացավ Կարմիր ծովում (15)

    • Աստված չի մոռանում թշվառ վիճակում եղողներին (23)

    • Նա ուտելիք է տալիս ամեն կենդանի արարածի (25)

136  Շնորհակալություն հայտնեք Եհովային, որովհետև նա բարի է,+Նրա հավատարիմ սերը հավերժական է:+   Շնորհակալություն հայտնեք աստվածների Աստծուն,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:   Շնորհակալություն հայտնեք տերերի Տիրոջը,Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:   Միայն նա է մեծամեծ հրաշքներ անում,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:+   Նա վարպետորեն* է ստեղծել երկինքը,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:   Նա երկիրը տարածել է ջրերից վեր,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:   Նա ստեղծել է մեծ լուսատուները,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է,   Արեգակը, որ ցերեկը իշխի,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է,   Լուսինն ու աստղերը, որ գիշերը իշխեն,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է: 10  Նա կործանեց Եգիպտոսի առաջնեկներին,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է, 11  Իսրայելին նրանց միջից դուրս բերեց,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է, 12  Զորավոր ձեռքով,+ հզոր* բազկով,Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է: 13  Նա Կարմիր ծովը երկու մասի բաժանեց,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է: 14  Իսրայելին ծովի միջով անցկացրեց,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է: 15  Փարավոնին և նրա զորքին հետ շպրտեց Կարմիր ծովը,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է: 16  Առաջնորդեց իր ժողովրդին ու տարավ անապատով,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է: 17  Մեծ թագավորների ջախջախեց,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է: 18  Հզոր թագավորների սպանեց,Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է, 19  Ամորհացիների Սեհոն թագավորին,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է, 20  Եվ Բասանի Օգ թագավորին,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է: 21  Նրանց երկիրը տվեց որպես ժառանգություն,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է, 22  Ժառանգություն՝ Իսրայելին՝ իր ծառային,Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է: 23  Նա չէր մոռանում մեզ, երբ թշվառ վիճակում էինք,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:+ 24  Շարունակ ազատում էր մեզ թշնամիների ձեռքից,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է: 25  Նա ուտելիք է տալիս ամեն կենդանի արարածի,+Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է: 26  Շնորհակալություն հայտնեք երկնքի Աստծուն,*Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:

Ծանոթագրություններ

Կամ՝ «իմաստությամբ»:
Բռց.՝ «մեկնած»:
Բառարանում տես «Երկնքի Աստված»: