Սաղմոսներ 137։1-9

  • Բաբելոնի գետերի մոտ

    • Սիոնի երգեր չենք կարող երգել (3, 4)

    • Բաբելոնը կործանվելու է (8)

137  Բաբելոնի գետերի+ մոտ նստած՝Հիշում էինք Սիոնն ու արտասվում:+   Այնտեղի* բարդիներից մեր քնարներն էինք կախում:+   Մեզ գերեվարողները ուզում էին, որ երգենք,+Մեզ ծաղրողները ուզում էին, որ իրենց զվարճացնենք,Նրանք ասում էին. «Մեզ համար Սիոնի երգերից երգեք»:   Բայց օտար հողի վրա ինչպե՞ս կարող ենքԵհովային նվիրված երգ երգել:   Ո՛վ Երուսաղեմ, եթե քեզ մոռանամ,Թող աջ ձեռքս անպիտան դառնա:*+   Թող իմ լեզուն քիմքիս կպչի, եթե քեզ չհիշեմ,Եթե քեզ, ո՛վ Երուսաղեմ, իմ մեծագույն ուրախությունը չհամարեմ:+   Հիշիր, ո՛վ Եհովա, թե ինչ էին ասում եդոմացիներըԵրուսաղեմի անկման օրը. «Քանդե՛ք, քանդե՛ք, այն հիմնահատակ ավերե՛ք»:+   Ո՛վ Բաբելոն քաղաք,* որ շուտով կործանվելու ես,+Երանի՜ նրան, ով ըստ արժանվույն կհատուցի քեզ,Քեզ հետ կվարվի այնպես, ինչպես դու վարվեցիր մեզ հետ:+   Երանի՜ նրան, ով քո զավակներինԿբռնի ու քարեքար կզարկի:+

Ծանոթագրություններ

Խոսքը Բաբելոնի մասին է:
Կամ՝ «իր անելիքը մոռանա»: Կամ հնարավոր է՝ «չորանա»:
Բռց.՝ «Բաբելոնի դուստր»: