Սաղմոսներ 142։1-7

  • Հալածողներից ազատվելու մասին խնդրանք

    • «Փախչելու տեղ չունեմ» (4)

    • «Կյանքում իմ ողջ ունեցածը դու ես» (5)

Մասքիլ:* Դավթի երգը՝ ի հիշատակ այն դեպքի, երբ նա թաքնվել էր քարայրում:+ Աղոթք: 142  Ողջ ձայնով Եհովային օգնության եմ կանչում,+Եհովայից բարեհաճություն եմ աղերսում:   Նրան հայտնում եմ իմ բոլոր մտահոգությունները,Պատմում եմ իմ ցավերը,+   Երբ ընկճված եմ լինում:* Եվ ինչ քայլ էլ անեմ, դու, ո՛վ Աստված, աչքդ ինձ վրա ես պահում:+ Թշնամիներս իմ ճանապարհին թակարդ են դնում:   Շուրջս նայիր ու տես,Որ ոչ մեկի պետքը չեմ:+ Փախչելու տեղ չունեմ,+Ոչ ոքի հետաքրքիր չեմ:   Ո՛վ Եհովա, քեզ եմ օգնության կանչում: Ասում եմ. «Դու իմ ապաստանն ես,+Կյանքում իմ ողջ ունեցածը դու ես»:*   Օգնության իմ աղաղակին ուշադրություն դարձրու. Ես հայտնվել եմ շատ թշվառ վիճակում: Փրկիր ինձ հալածողների ձեռքից,+Որովհետև նրանք ուժեղ են ինձնից:   Զնդանից ինձ դուրս բեր, որ անունդ գովերգեմ: Թող արդարները շուրջս հավաքվենԵվ ինձ հետ ուրախանան, որ բարի ես իմ հանդեպ:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «ուժս սպառվում է»:
Բռց.՝ «Ողջերի երկրում իմ բաժինն ես»: