Սաղմոսներ 144։1-15

  • Աղոթք՝ հաղթանակի համար

    • Ի՞նչ է մահկանացու մարդը (3)

    • «Թշնամիներին ցրիր» (6)

    • Երջանիկ է Եհովայի ժողովուրդը (15)

Դավթի երգը: 144  Փա՜ռք Եհովային՝ իմ Ժայռին,+Ով ինձ մարտնչել է սովորեցնումԵվ պատերազմելու է պատրաստում:+   Նա ինձ հավատարիմ սիրով է սիրում և իմ ամրոցն է,Իմ ապահով ապաստանն ու ինձ փրկողն է,Նա իմ վահանն է, նրա մոտ եմ պատսպարվում,+Նա ժողովուրդներին ինձ է հպատակեցնում:+   Ո՛վ Եհովա, ի՞նչ է մարդը, որ նկատում ես նրան,Կամ մահկանացու մարդու որդին, որ ուշադրություն ես դարձնում նրան:+   Մարդը մի շունչ է պարզապես,+Նրա օրերը անցնում-գնում են անհետացող ստվերի պես:+   Ո՛վ Եհովա, խոնարհեցրու երկինքը և ցած իջիր,+Դիպիր լեռներին, որ դրանցից ծուխ ելնի:+   Կայծակի շանթեր ուղարկիր և թշնամիներին ցրիր,+Արձակիր նետերդ և նրանց շփոթության մեջ գցիր:+   Ձեռքդ մեկնիր վերևից,Ազատիր, փրկիր ինձ մոլեգնած ջրերից,Օտարների ձեռքից,+   Որոնց բերանը ստեր է փչում,Որոնք բարձրացնում են իրենց աջը և ստելով երդվում:   Ո՛վ Աստված, նոր երգով քո գովքը կերգեմ,+Տասնալար տավիղի նվագակցությամբ քեզ կգովերգեմ՝ 10  Նրան, ով հաղթանակ* է տալիս թագավորներին,+Մահաբեր սրից փրկում է իր ծառա Դավթին:+ 11  Ազատիր, փրկիր ինձ օտարների ձեռքից,Որոնց բերանը ստեր է փչում,Որոնք բարձրացնում են իրենց աջը և ստելով երդվում: 12  Այդ ժամանակ մեր որդիները նման կլինեն արագորեն աճող դալար տունկերի,Մեր դուստրերը՝ պալատների անկյունները զարդարող քանդակազարդ սյուների: 13  Մեր շտեմարանները լեփ-լեցուն կլինեն ամեն տեսակ մթերքներով,Մեր հոտերը կշատանան հազարներով, տասնյակ հազարներով: 14  Մեր կովերը, որ հղի են, անվնաս կմնան* և չեն վիժի: Մեր հրապարակներում ցավագին աղաղակներ չեն լսվի: 15  Երջանիկ է այն ժողովուրդը, որ վայելում է այս ամենը,Երջանիկ է այն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «փրկություն»:
Կամ՝ «պատռվածք չեն ունենա»: