Սաղմոսներ 146։1-10

  • Պետք է ապավինել Աստծուն, ոչ թե մարդկանց

    • Երբ մարդը մահանում է, նրա մտքերը անհետանում են (4)

    • Աստված բարձրացնում է վհատությունից կռացածներին (8)

146  Գովաբանե՛ք Յահին:*+ Իմ ողջ էությամբ կգովաբանեմ Եհովային:+   Իմ ողջ կյանքում Եհովային կփառաբանեմ,Քանի դեռ կամ, իմ Աստծուն կգովերգեմ:*   Մի՛ ապավինեք իշխանավորներին,Մարդ արարածին, որը չի կարող փրկություն բերել:+   Նրա շունչը* դուրս է գալիս, և նա հետ է դառնում դեպի հողը,+Նույն օրը անհետանում են նրա մտքերը:+   Երջանիկ է այն մարդը, որի օգնականը Հակոբի Աստվածն է,+Որի հույսը իր Աստված Եհովան է՝+   Նա, ով Ստեղծիչն է երկնքի, երկրի, ծովիԵվ դրանցում եղող ամեն ինչի,+Նա, ով հավիտյան մնում է հավատարիմ,+   Ով արդարություն է հաստատում խաբեությունից տուժածների համար,Ով հաց է տալիս քաղցածներին:+ Եհովան ազատում է բանտարկվածներին:*+   Եհովան բացում է կույրերի աչքերը,+Եհովան վեր է բարձրացնում վհատությունից կռացածներին,+Եհովան սիրում է արդարներին:   Եհովան պաշտպանում է պանդուխտներին,Հոգ է տանում որբերին* ու այրիներին,+Մինչդեռ անօրենների ծրագրերը նա խափանում է:+ 10  Եհովան հավիտյան Թագավոր կլինի,+Քո Աստվածը, ո՛վ Սիոն, սերնդեսերունդ կթագավորի: Գովաբանե՛ք Յահին:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Կամ՝ «ոգին»:
Բռց.՝ «կապանքների մեջ եղողներին»:
Կամ՝ «անհայր երեխաներին»: