Սաղմոսներ 147։1-20
147 Գովաբանե՛ք Յահին:*
Մեր Աստծուն փառաբանական երգեր երգելը վայել է,Նրան գովերգելը* անչափ հաճելի ու տեղին է:+
2 Եհովան Երուսաղեմը վերաշինում է,+Ցիրուցան եղած իսրայելացիներին նա հավաքում է:+
3 Բուժում է նրանց, ում սիրտը կոտրված է,Եվ նրանց վերքերը կապում է:
4 Նա գիտի աստղերի թիվը,Բոլորին կանչում է իրենց անուններով:+
5 Մեծ է մեր Տերը և անչափ զորեղ է,+Նրա իմաստությունն* անսահման է:+
6 Եհովան հեզերին վեր է բարձրացնում,+Իսկ անօրեններին ցած է նետում:
7 Եհովային ուղղված շնորհակալական երգեր երգեք,Մեր Աստծուն քնարով գովերգեք՝
8 Նրան, ով երկինքը ամպերով է պատում,Ով երկրի համար անձրև է բերում+Եվ լեռների վրա խոտ է աճեցնում:+
9 Նա ուտելիք է տալիս կենդանիներին,+Սննդի համար աղաղակող ագռավի ձագերին:+
10 Նրան չի տպավորում ո՛չ ձիու ուժը,+Ո՛չ էլ մարդու ոտքերի զորությունը:+
11 Եհովան իրենից վախեցողներին է հավանում,+Նրանց, ովքեր իր հավատարիմ սիրուն են ապավինում:+
12 Փառաբանիր Եհովային, ո՛վ Երուսաղեմ,Գովաբանիր քո Աստծուն, ո՛վ Սիոն,
13 Որովհետև դարպասներիդ նիգերը* նա ամրացնում է,Որդիներիդ օրհնում է:
14 Քո երկրին խաղաղություն է բերում+Եվ ընտիր ցորենով* քեզ կշտացնում:+
15 Նա հրաման է տալիս երկրին,Նրա խոսքը սլանում է ու հասնում նպատակակետին:
16 Նա երկիրը ծածկում է ձյունով, ասես բրդյա սավանով,+Շաղ է տալիս եղյամը, ինչպես մոխիր:+
17 Կարկուտ* է թափում հացի փշրանքների պես:+
Ո՞վ կարող է դիմանալ նրա բերած սառնամանիքին:+
18 Հրաման է տալիս, և սառույցը հալվում է,Փչել է տալիս քամուն,+ և ջրերը հոսում են:
19 Նա հայտնում է իր խոսքը Հակոբին,Իր կանոններն ու օրենքներն* է հայտնում Իսրայելին:+
20 Նա այդպես չի վարվել որևէ այլ ազգի հետ,+Նրա օրենքների մասին նրանք ոչինչ չգիտեն:
Գովաբանե՛ք Յահին:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
^ Կամ՝ «նվագակցությամբ գովերգելը»:
^ Կամ՝ «հասկացողությունը»:
^ Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
^ Բռց.՝ «ցորենի ճարպով»:
^ Կամ՝ «Սառույց»:
^ Կամ՝ «դատավճիռները»: