Սաղմոսներ 148։1-14

  • Բոլոր ստեղծվածները պետք է գովաբանեն Եհովային

    • «Գովաբանեք նրան, ո՛վ նրա բոլոր հրեշտակներ» (2)

    • «Գովաբանեք նրան, արեգա՛կ ու լուսի՛ն.... պայծառափա՛յլ աստղեր» (3)

    • Ծեր ու մանուկ թող գովաբանեն Աստծուն (12, 13)

148  Գովաբանե՛ք Յահին,*Գովաբանեք Եհովային, ո՛վ երկնքում բնակվողներ,+Գովաբանեք նրան, ո՛վ բարձունքներում ապրողներ:   Գովաբանեք նրան, ո՛վ նրա բոլոր հրեշտակներ,+Գովաբանեք նրան, ո՛վ նրա բոլոր զորքեր:+   Գովաբանեք նրան, արեգա՛կ ու լուսի՛ն,Գովաբանեք նրան, պայծառափա՛յլ աստղեր:+   Գովաբանեք նրան, վսեմագո՛ւյն երկինքներ,*Եվ դուք, երկնքի անձրևաբե՛ր ամպեր:   Թող նրանք Եհովայի անունը գովաբանեն,Որովհետև նրա հրամանով են ստեղծվել:+   Նա հաստատեց նրանց, որ մնան դարեդար, հավիտյան:+ Նա կանոններ սահմանեց, որոնք միշտ ուժի մեջ կմնան:+   Գովաբանեք Եհովային, երկրի վրա՛ ապրողներ,Ծովային հսկա՛ արարածներ և խո՛ր ջրեր,   Կայծա՛կ ու կարկո՛ւտ, ձյո՛ւն ու թա՛նձր ամպեր,Փոթորկաշո՛ւնչ քամի, որ կատարում ես նրա խոսքը,+   Լեռնե՛ր ու բոլոր բլուրնե՛ր,+Պտղատո՛ւ ծառեր ու բոլոր մայրինե՛ր,+ 10  Վայրի՛+ և ընտանի՛ կենդանիներ,Զեռուննե՛ր* ու թռչուննե՛ր, 11  Ո՛վ երկրի թագավորներ ու բոլոր ազգություններ,Ո՛վ իշխաններ ու երկրի բոլոր դատավորներ,+ 12  Երիտասարդնե՛ր ու աղջիկնե՛ր,Ծե՛ր ու մանո՛ւկ՝ իրար հետ: 13  Թող բոլորը Եհովայի անունը գովաբանեն,Որովհետև միմիայն նրա անունն է անհասանելիորեն վսեմ:+ Նրա փառահեղությունը երկրից ու երկնքից էլ վեր է:+ 14  Իր ժողովրդի զորությունը նա կմեծացնի,Որ փառքով պսակի բոլոր իրեն նվիրվածներին,Իսրայելի որդիներին՝ իր հետ մտերիմ ժողովրդին: Գովաբանե՛ք Յահին:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Բռց.՝ «երկինքների՛ երկինքներ»:
Եբր. բառը, ըստ ամենայնի, վերաբերում է սողուններին և կենդանիների այլ տեսակների, որ ներառված չեն նշված մյուս խմբերում: