Սաղմոսներ 149։1-9

  • Գովերգություն ի պատիվ Աստծու հաղթանակի

    • Աստված ուրախանում է իր ժողովրդով (4)

    • «Նրան նվիրվածներին է ընձեռված այս պատիվը» (9)

149  Գովաբանե՛ք Յահին:* Նոր երգով Եհովային գովերգեք,+Նվիրվածների ժողովում նրան փառաբանեք:+   Թող Իսրայելը ուրախանա իր Մեծն Ստեղծողով,+Սիոնի որդիները թող ցնծան իրենց Արքայով:   Թող երգ ու պարով նրա անունը գովաբանեն,+Դափի ու քնարի նվագակցությամբ թող նրան գովերգեն:+   Չէ՞ որ Եհովան ուրախանում է իր ժողովրդով,+Պատվի է արժանացնում հեզերին՝ նրանց փրկելով:+   Թող նրան նվիրվածներն այդ պատվի համար ցնծան,Թող իրենց անկողիններում երգեն ուրախությամբ:+   Թող Աստծուն փառաբանող երգեր լինեն նրանց շուրթերին,Եվ երկսայրի սուր՝ նրանց ձեռքերին,   Որ ազգերից վրեժ առնեն,Ժողովուրդներին պատժեն,   Նրանց թագավորներին կապեն շղթաներով,Նրանց իշխանավորներին՝ երկաթե կապանքներով,   Որ իրագործեն նրանց համար գրված դատավճիռը:+ Բոլոր նրան նվիրվածներին է ընձեռված այս պատիվը: Գովաբանե՛ք Յահին:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է: