Սաղմոսներ 15։1-5

  • Ո՞վ կարող է հյուր լինել Եհովայի վրանում

    • Նա իր սրտում ճշմարտությունն է ասում (2)

    • Նա չի զրպարտում (3)

    • Նա պահում է իր խոստումը, թեկուզ այն ի վնաս իրեն է (4)

Դավթի երգը: 15  Եհո՛վա, ո՞վ կարող է քո վրանում հյուր լինել: Ո՞վ կարող է քո սուրբ լեռան վրա բնակվել:+   Նա, ով անարատությամբ* է ընթանում,+Անում է այն, ինչ ճիշտ է,+Եվ իր սրտում ճշմարտությունն է ասում:+   Նա չի զրպարտում,+Դիմացինին վատություն չի անում,+Իր ընկերներին չի վարկաբեկում:*+   Նա մերժում է անարժաններին,+Բայց պատվում է Եհովայից վախեցողներին: Նա չի դրժում իր խոստումը,Թեկուզ այն ի վնաս իրեն լինի:+   Իր փողը նա տոկոսով չի տալիս,+Կաշառք չի վերցնում, որ անմեղին վնասի:+ Այսպես վարվողը երբեք չի սասանվի:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Աստծու հանդեպ նվիրվածությամբ»:
Կամ՝ «խայտառակում»: