Սաղմոսներ 150։1-6

  • Ամեն շնչավոր էակ թող գովաբանի Յահին

    • Ալելո՛ւիա (1)

150  Գովաբանե՛ք Յահին,*+Գովաբանեք Աստծուն նրա սուրբ տաճարում,+Գովաբանեք նրան երկնակամարի տակ, որ նրա զորության մասին է վկայում:+   Գովաբանեք նրան իր զորավոր գործերի համար,+Գովաբանեք նրան իր անգերազանցելի մեծության համար:+   Գովաբանեք նրան եղջերափողի հնչյուններով,+Գովաբանեք նրան տավիղով ու քնարով:+   Գովաբանեք նրան դափով+ ու շուրջպարով,Գովաբանեք նրան լարային գործիքներով+ ու սրինգով:+   Գովաբանեք նրան ղողանջող ծնծղաներով,Գովաբանեք նրան զրնգուն ծնծղաներով:+   Ամեն շնչավոր էակ թող գովաբանի Յահին: Գովաբանե՛ք Յահին:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է: