Սաղմոսներ 16։1-11

  • Ամեն բարիք Եհովայից է

    • «Եհովան է իմ բաժինը» (5)

    • «Գիշերն անգամ խորունկ մտքերս ինձ հուշում են ճիշտ ուղին» (7)

    • Եհովան «իմ աջ կողմում է» (8)

    • «Դու ինձ չես թողնի գերեզմանում» (10)

Դավթի երգը:* 16  Պաշտպանիր ինձ, ո՜վ Աստված. Ես քեզ մոտ եմ գտել ապաստան:+   Եհովային ասացի. «Ո՜վ Եհովա,Իմ կյանքում ամեն բարիք քեզնից է,   Եվ երկրի վրա ապրող մարդիկ, ովքեր մաքուր են,Ովքեր պատվի են արժանի, իմ ուրախությունն են»:+   Իսկ ովքեր ուրիշ աստվածների հետևից են վազում,+Իրենց բազում ցավերով են խոցում: Ես նրանց հետ արյունախառն ըմպելիքի ընծաներ չեմ մատուցի,Եվ այդ աստվածների անունները իմ շուրթերից չեն հնչի:+   Եհովան է իմ բաժինը, ինձ հասանելիքն+ ու իմ օրհնության բաժակը:+ Իմ Աստվա՛ծ, դու պահպանում ես իմ ժառանգությունը:   Ինձ բաժին ընկածը հաճելի է ինձ,Ես գոհ եմ իմ ժառանգությունից:+   Կգովերգեմ Եհովային, ով ինձ խորհուրդ է տալիս,+Գիշերն անգամ խորունկ մտքերս* ինձ հուշում են ճիշտ ուղին:*+   Եհովային միշտ իմ մտքում* եմ պահում:+ Նա իմ աջ կողմում է. ես երբեք չեմ սասանվի:+   Ուստի սիրտս ուրախ է,Իմ ողջ էությամբ ցնծում եմ,*Ես ապահով եմ: 10  Դու ինձ* չես թողնի գերեզմանում,*+Թույլ չես տա, որ քեզ նվիրվածը մնա փոսում:*+ 11  Դու ինձ ցույց ես տալիս կյանքի ճանապարհը:+ Քեզ մոտ լինելը մեծ ուրախություն է,+Քո աջ կողմում լինելը հավերժ երջանկություն է:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «միքթամը»: Բառարանում տես «Միքթամ»:
Կամ՝ «ամենախոր զգացմունքներս»: Բռց.՝ «երիկամներս»:
Կամ՝ «ինձ ուղղում են»:
Բռց.՝ «իմ առաջ»:
Բռց.՝ «Իմ փառքը ցնծում է»:
Կամ՝ «իմ հոգին»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «փոսը տեսնի»: Կամ հնարավոր է՝ «ապականություն տեսնի»: