Սաղմոսներ 17։1-15

  • Աղոթք՝ պաշտպանություն ստանալու համար

    • «Դու քննել ես սիրտս» (3)

    • «Թևերիդ հովանու տակ պատսպարիր ինձ» (8)

Դավթի աղոթքը: 17  Ո՜վ Եհովա, լսիր աղերսանքս և արդարություն հաստատիր,Ուշադրություն դարձրու օգնության աղաղակիսԵվ ականջ դիր անկեղծ աղոթքիս:+   Արդար դատավճիռ կայացրու հօգուտ ինձ,+Թող քո աչքերը ճիշտը տեսնեն:   Դու քննել ես սիրտս ու գիշերով ստուգել ես ինձ,+Զտել ես ինձ ու պարզել,+Որ ոչ մի վատ բան ես չեմ մտադրել,Իմ խոսքերով հանցանք չեմ գործել:   Անկախ նրանից՝ մարդիկ ինչ են անում,Ես քո խոսքերի համաձայն եմ վարվումԵվ կողոպտիչների բռնած ուղով չեմ գնում:+   Օգնիր՝ քո ճանապարհին մնամ,Որ հանկարծ չսայթաքեմ:+   Ո՜վ Աստված, ես օգնության եմ կանչում քեզ,Քանի որ գիտեմ՝ դու ինձ կպատասխանես:+ Կռացիր ու լսիր ինձ,* ականջ դիր խոսքերիս:+   Զարմանահրաշ գործերով ցույց տուր հավատարիմ սերդ:+ Դու փրկում ես զորավոր* ձեռքիդ տակ ապաստան փնտրողներին՝Քո դեմ ըմբոստացողներից փախչողներին:   Աչքիդ բիբի պես պահպանիր ինձ,+Թևերիդ հովանու տակ պատսպարիր ինձ,+   Պաշտպանիր ինձ վրա հարձակվող անօրեններից՝Ինձ շրջապատող մահաբեր թշնամիներից:+ 10  Նրանք անզգա են դարձել,*Գոռոզությամբ են խոսում: 11  Հիմա նրանք մեզ պաշարել են,+Առիթ են փնտրում, որ մեզ տապալեն: 12  Թշնամին նման է առյուծի, որ զոհին հոշոտել է ուզում,Մի առյուծի, որ դարան է մտնում իր թաքստոցում: 13  Ո՛վ Եհովա, դուրս եկ նրա դեմ,+Նրան պարտության մատնիրԵվ քո սրով անօրենից ինձ ազատիր: 14  Եհո՛վա, փրկիր ինձ քո բազկովԱյս աշխարհի* մարդկանցից, որ ապրում են միայն ներկայով,+Ում դու կշտացնում ես քո տված բարիքներով,+Եվ ովքեր ժառանգություն են թողնում իրենց բազում զավակներին: 15  Իսկ ես քո հավանությունը կստանամ* իմ արդարությամբԵվ իմանալով, որ ինձ հետ ես՝* կզարթնեմ գոհունակությամբ:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Դեպի ինձ խոնարհեցրու ականջդ»:
Բռց.՝ «աջ»:
Կամ՝ «ճարպակալել են»:
Կամ՝ «Այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «երեսը կտեսնեմ»:
Կամ՝ «տեսնելով կերպարանքդ»: