Սաղմոսներ 18։1-50

  • Գովաբանություն Աստծուն՝ նրա տված փրկության համար

    • «Եհովան իմ վեմն է» (2)

    • Եհովան նվիրվածի հետ նվիրվածությամբ է վարվում (25)

    • Աստծու ճանապարհը կատարյալ է (30)

    • «Քո խոնարհությամբ ինձ բարձրացնում ես» (35)

Նվագավարին: Եհովայի ծառա Դավթի երգը: Այս երգի խոսքերը նա ուղղեց Եհովային, երբ Եհովան ազատեց նրան բոլոր թշնամիների և Սավուղի ձեռքից:+ 18  Ջերմորեն սիրում եմ քեզ, ո՜վ Եհովա, իմ զորությո՛ւն:+   Եհովան իմ վեմն է, իմ ամրոցը, նա է ինձ փրկում:+ Իմ Աստվածը իմ ժայռն է.+ նրա մոտ եմ ես ապաստանում: Իմ վահանն է նա, իմ հզոր փրկիչը,* իմ ապահով ապաստանը:+   Եհովային եմ կանչում օգնության՝Նրան, ով արժանի է գովաբանության. Նա ինձ կփրկի իմ թշնամիներից:+   Մահվան կապանքներն ինձ օղակեցին,+Հեղեղի պես հորդած անպիտան մարդիկ ինձ սարսափեցրին:+   Գերեզմանն* իր կապանքներով ինձ պարուրեց,Մահն իմ առաջ ծուղակներ դրեց:+   Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի,Օգնության աղաղակով շարունակ իմ Աստծուն դիմեցի: Իր տաճարից նա լսեց իմ ձայնը,+Նրա ականջին հասավ օգնության իմ կանչը:+   Այդժամ երկիրը սկսեց ցնցվել, երերալ,+Լեռների հիմքերը սասանվեցին,Նրա բարկությունից ցնցվեցին:+   Նրա քթից ծուխ ելավ,Նրա բերանից սպառող կրակ դուրս եկավ,+Եվ բոցավառ ածուխներ ժայթքեցին նրանից:   Նա խոնարհեցրեց երկինքը, երբ իջնում էր:+ Նրա ոտքերի տակ թանձր խավար էր:+ 10  Նա թռավ-եկավ՝ քերովբե հեծած,+Եվ սրընթաց իջավ՝ ոգեղեն էակի* թևերին նստած:+ 11  Հետո իրեն պատեց խավարով՝+Մութ ու թանձր անձրևաբեր ամպերով,Ասես ծածկեց վրանով:+ 12  Նրա շուրջը պայծառ լույսեր փայլատակեցին,Եվ ամպերից կարկուտ ու թեժ ածուխներ տեղացին: 13  Երկնքում Եհովան որոտաց,+Բարձրյալն իր ձայնը թնդացրեց,+Կարկուտ ու թեժ ածուխներ թափեց: 14  Նա արձակեց իր նետերն ու թշնամիներիս ցրեց,+Շանթեր տեղաց ու նրանց խուճապի մատնեց:+ 15  Ո՛վ Եհովա, քո սաստումից,Քո ռունգերի ահեղ շնչից+Գետերի հատակը երևաց,+Երկրի հիմքերը մերկացան: 16  Բարձունքից նա իր ձեռքը մեկնեց,Բռնեց ինձ ու խոր ջրերից դուրս հանեց:+ 17  Նա փրկեց ինձ իմ զորեղ թշնամիներից,+Ինձ ատողներից, որ ուժեղ էին ինձանից:+ 18  Իմ նեղության օրը նրանք իմ դեմ դուրս եկան,+Բայց Եհովան աջակից եղավ ինձ: 19  Նա ինձ մի անվտանգ* տեղ բերեց,Փրկեց ինձ, որովհետև հավանեց:+ 20  Եհովան ինձ վարձատրում է իմ արդարության համար,+Վարձահատույց է լինում իմ անմեղության* համար,+ 21  Որովհետև Եհովայի ճանապարհներից ես չեմ հեռացել,Չարիք չեմ գործել՝ իմ Աստծուն չեմ թողել: 22  Մտքումս պահում եմ նրա բոլոր օրենքները,Ես չեմ անտեսի նրա կանոնները: 23  Նրա առաջ անարատ կմնամ,+Հանցանք գործելուց կզգուշանամ:+ 24  Թող Եհովան իմ արդարության համար ինձ հատուցի,+Իր առաջ անմեղ լինելուս համար թող վարձատրի:+ 25  Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում,+Անարատ մարդու հետ՝ անարատությամբ,+ 26  Մաքուրի հետ մաքուր ես,+Իսկ խարդախի հետ՝ խորագետ:+ 27  Խեղճ* մարդկանց դու փրկում ես,+Բայց գոռոզներին ցածրացնում ես:+ 28  Ո՛վ Եհովա, դու ես վառում իմ ճրագը,Իմ Աստվածն է լուսավորում ինձ շրջապատող խավարը:+ 29  Քո օգնությամբ կարող եմ հրոսակախմբի* դեմ կռվել:+ Աստծու զորությամբ կարող եմ պարիսպ մագլցել:+ 30  Ճշմարիտ Աստծու ճանապարհը կատարյալ է,+Եհովայի խոսքը մաքուր* է:+ Իր մոտ ապաստանողների համար նա վահան է:+ 31  Ո՞վ է Աստված՝ Եհովայից բացի,+Ո՞վ է վեմ՝ մեր Աստծուց բացի:+ 32  Ճշմարիտ Աստվածն է ինձ զորացնողը,+Նա կհարթեցնի իմ ճանապարհը:+ 33  Ոտքերս եղնիկի ոտքերի պես է դարձնում,Զառիթափ բարձունքի վրա ինձ հաստատուն կանգնեցնում:+ 34  Ձեռքերս մարզում է, որ կարողանամ պատերազմել,Բազուկներս կարող են պղնձե աղեղ ծռել: 35  Քո փրկարար վահանով դու ինձ պաշտպանում ես,+Զորավոր* ձեռքով ինձ աջակցում ես,Քո խոնարհությամբ ինձ բարձրացնում ես:+ 36  Դու ընդարձակում ես ճանապարհը ոտքերիս,Այնպես որ ես չեմ սայթաքի քայլելիս:+ 37  Թշնամիներիս կհետապնդեմ ու վրա կհասնեմԵվ հետ չեմ դառնա, մինչև որ նրանք չբնաջնջվեն: 38  Նրանց այնպես կջախջախեմ, որ էլ ոտքի չկանգնեն.+ Նրանք իմ ոտքերի տակ կընկնեն: 39  Կռվի համար ինձ զորությամբ կզինես,Իմ ոսոխներին ոտքերիս տակ կգցես:+ 40  Իմ առաջ փախուստի կմատնես իմ թշնամիներին,*Եվ ես կվերացնեմ* ինձ ատողներին:+ 41  Նրանք աղաղակում են օգնության համար, բայց փրկող չկա: Նույնիսկ Եհովային են կանչում, բայց նա չի պատասխանում: 42  Ես նրանց հողմացրիվ փոշի կդարձնեմ,Փողոցի ցեխի պես նրանց դուրս կշպրտեմ: 43  Մարդկանց մեղադրանքից դու ինձ կազատես,+Ազգերի գլուխ կդարձնես:+ Ժողովուրդը, որին չեմ ճանաչել, կծառայի ինձ:+ 44  Հենց միայն լսելով իմ մասին՝ օտարազգիները ինձ կենթարկվենԵվ իմ առաջ ստրկաբար կխոնարհվեն:+ 45  Նրանք իրենց քաջությունը կկորցնեն*Եվ դողալով իրենց ամրոցներից դուրս կելնեն: 46  Կենդանի Աստված է Եհովան: Իմ Վեմը թող գովաբանվի,+Ինձ փրկող Աստվածը թող մեծարվի:+ 47  Ճշմարիտ Աստված ինձ համար վրեժխնդիր է լինում,+Ժողովուրդներին ինձ է հպատակեցնում 48  Եվ փրկում է ինձ իմ կատաղի թշնամիներից: Դու ինձ վեր ես հանում, որ հարձակվողները չհասնեն ինձ,+Եվ ազատում ես բռնարար մարդու ձեռքից: 49  Դրա համար, ո՛վ Եհովա, ազգերի մեջ քեզ կփառաբանեմ+Եվ քո անունը կգովերգեմ:*+ 50  Նա մեծ հաղթանակներով* փրկում է իր թագավորին,+Հավատարիմ սիրով է սիրում իր օծյալին՝+Դավթին ու նրա սերնդին հավիտյան:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «փրկության եղջյուրը»: Բառարանում տես «Եղջյուր»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «քամու»:
Կամ՝ «լայնարձակ»:
Բռց.՝ «ձեռքերի մաքրության»:
Կամ՝ «Տառապյալ»:
Թալանելու նպատակով արշավանքի դուրս եկած զինված մարդկանց խումբ:
Կամ՝ «զտված»:
Բռց.՝ «Աջ»:
Բռց.՝ «Իմ թշնամիների ծոծրակը կտաս ինձ»:
Բռց.՝ «կլռեցնեմ»:
Կամ՝ «կթուլանան»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Կամ՝ «գործերով»: