Սաղմոսներ 20։1-9

  • Փրկություն՝ Աստծու նշանակած թագավորին

    • Ոմանք իրենց կառքերի ու ձիերի վրա են հույս դնում, բայց մենք Եհովայի անունն ենք կանչում (7)

Նվագավարին: Դավթի երգը: 20  Թող քո* նեղ օրում Եհովան աղոթքիդ պատասխանի,Թող Հակոբի Աստծու անունը քեզ համար պաշտպանություն լինի:+   Թող նա սուրբ վայրից օգնության ձեռք մեկնի,+Թող Սիոնից+ քեզ աջակցի:   Թող հիշի քո բոլոր ընծաներըԵվ հավանությամբ ընդունի քո ողջակեզը: (Սելա)   Թող տա քեզ քո սրտի ուզածը+Եվ հաջողեցնի քո մտադրությունները:   Մենք քո հաղթանակների համար* ուրախ կբացականչենք,+Մեր Աստծու անվան պատվին դրոշակներ կբարձրացնենք:+ Թող Եհովան կատարի քո բոլոր խնդրանքները:   Հիմա գիտեմ, որ իր օծյալին փրկում է Եհովան,+Իր սուրբ երկնքից պատասխանում է նրան,Իր զորավոր* ձեռքով մեծ փրկություն է շնորհում:+   Ոմանք իրենց կառքերին են ապավինում,Ոմանք էլ իրենց ձիերի վրա են հույս դնում,+Բայց մենք մեր Աստծու՝ Եհովայի անունն ենք կանչում:+   Այդ մարդիկ ջախջախվել են ու ընկել,Իսկ մենք ոտքի ենք ելել և ամուր կանգնել:+   Ո՛վ Եհովա, թագավորին փրկիր+ Եվ այն օրը, երբ քեզ օգնության կանչենք, մեզ պատասխանիր:+

Ծանոթագրություններ

Ըստ ամենայնի, 1-5-րդ համարները ուղղված են թագավորին:
Կամ՝ «քո բերած փրկության համար»:
Բռց.՝ «աջ»: