Սաղմոսներ 21։1-13

  • Եհովան օրհնում է իրեն ապավինող թագավորին

    • Թագավորին երկար կյանք է տրվել (4)

    • Աստծու թշնամիները պարտության կմատնվեն (8-12)

Նվագավարին: Դավթի երգը: 21  Ո՜վ Եհովա, թագավորն ուրախանում է քո զորությամբ,+Այնքա՜ն է ցնծում քո տված փրկությամբ:+   Դու տվել ես նրան իր սրտի ուզածը+Եվ չես մերժել նրա շուրթերից հնչած խնդրանքը: (Սելա)   Դու նրան առատ օրհնություններով ես դիմավորումԵվ նրա գլխին ընտիր* ոսկուց թագ ես դնում:+   Նա քեզնից կյանք խնդրեց, և դու տվեցիր,+Երկար կյանք, այո՛, հավերժ կյանք նրան տվեցիր:   Քո փրկարար գործերով դու նրան մեծ փառք ես բերում,+Պատիվ ու վայելչություն ես նրան շնորհում:   Դու օրհնում ես նրան հավիտյան,+Նրա կողքին լինելով՝ ուրախություն ես պարգևում նրան:+   Չէ՞ որ թագավորն ապավինում է Եհովային,+Բարձրյալի հավատարիմ սիրո շնորհիվ նա երբեք չի սասանվի:+   Ձեռքդ կհասնի քո բոլոր թշնամիներին,Զորավոր* ձեռքով կբռնես քեզ ատողներին:   Երբ գա նշանակված ժամը,Եվ նրանց ուշադրություն դարձնես,Նրանց կկործանես ասես այրվող հնոցի մեջ: Եհովայի բարկությունը նրանց կսպառի,Եվ կրակը նրանց կլափի:+ 10  Դու կոչնչացնես նրանց զավակներին* երկրի երեսից,Կվերացնես նրանց սերունդը մարդկանց միջից, 11  Որովհետև նրանք մտադրվել են քո դեմ չարիք գործել,+Դավեր են նյութել, բայց հաջողության չեն կարող հասնել:+ 12  Աղեղդ նրանց վրա կուղղեսՈւ նրանց փախուստի կմատնես:+ 13  Եհո՛վա, ցույց տուր քո զորությունը: Մենք կգովերգենք* քո հզոր ուժը:

Ծանոթագրություններ

Կամ՝ «զտված»:
Բռց.՝ «Աջ»:
Բռց.՝ «պտուղը»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգենք»: