Սաղմոսներ 23։1-6

  • «Եհովան իմ Հովիվն է»

    • «Ես ոչ մի բանի պակաս չեմ ունենա» (1)

    • «Նա ինձ թարմություն է պատճառում» (3)

    • «Բաժակս բերնեբերան լցրել ես» (5)

Դավթի երգը: 23  Եհովան իմ Հովիվն է:+ Ես ոչ մի բանի պակաս չեմ ունենա:+   Ինձ տանում է խոտառատ արոտավայրեր, որ հանգիստ առնեմ,Առաջնորդում է դեպի ջրառատ հանգրվաններ:*+   Նա ինձ թարմություն է պատճառում,+Հանուն իր անվան՝ արդար շավիղներով է առաջնորդում:+   Ու թեև թանձր խավարով պատված հովտով եմ անցնում,+Ոչ մի բանից ես չեմ վախենում,+Որովհետև դու ինձ հետ ես,+Քո գավազանն ու ցուպը ինձ ապահովություն են տալիս:*   Թշնամիներիս աչքի առաջ դու ինձ համար սեղան ես գցում,+Գլուխս յուղով ես օծում ու թարմացնում:+ Բաժակս բերնեբերան լցրել ես:+   Վստահ եմ, որ բարությունդ ու հավատարիմ սերդԻնձ կուղեկցեն իմ ողջ կյանքում,+Եվ ես, Եհո՛վա, կբնակվեմ քո տանը կյանքիս բոլոր օրերում:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «հանգիստ ջրերի մոտ»:
Կամ՝ «մխիթարում են»: