Սաղմոսներ 24։1-10

  • Փառավոր Արքան դարպասներից ներս է մտնում

    • Եհովայինն է երկիրը (1)

Դավթի երգը: 24  Եհովայինն են երկիրը և դրա վրա եղած ամեն ինչ,+Նրանն են աշխարհը և այնտեղ ապրողները:   Նա է երկրի հիմքերը գցել ծովերի վրա,+Այն հաստատել գետերի վրա:   Ո՞վ է կարող Եհովայի լեռը բարձրանալ,+Ո՞վ է կարող նրա սուրբ վայրում կանգնել:   «Նա, ում ձեռքերն անմեղ են, և սիրտը՝ մաքուր,+Նա, ով Իմ անունով* սուտ երդում չի տվել,Ով խաբեությամբ չի երդվել»:+   Նա օրհնություն կստանա Եհովայից,+Արդար կհամարվի իրեն փրկող Աստծու կողմից:+   Այսպիսին է Աստծուն փնտրող սերունդը,Քո բարեհաճությունը* փնտրող սերունդը, ո՛վ Հակոբի Աստված: (Սելա)   Վե՛ր բարձրացեք, դարպասնե՛ր,+Բացվե՛ք,* հինավո՛ւրց դռներ,Որ ներս մտնի փառավոր Արքան:+   Ո՞վ է փառավոր Արքան: Եհովան՝ ուժեղ, զորավոր,+Մարտում անհաղթելի Եհովան:+   Վե՛ր բարձրացեք, դարպասնե՛ր,+Բացվե՛ք, հինավո՛ւրց դռներ,Որ ներս մտնի փառավոր Արքան: 10  Ո՞վ է փառավոր Արքան: Զորքերի տեր Եհովան. նա՛ է փառավոր Արքան:+ (Սելա)

Ծանոթագրություններ

Կամ՝ «Իմ հոգով»: Խոսքը Եհովայի կյանքով երդվելու մասին է:
Բռց.՝ «երեսը»:
Կամ՝ «Բարձրացե՛ք»: