Սաղմոսներ 25։1-22

  • Աղոթք՝ առաջնորդություն և ներում ստանալու մասին

    • «Սովորեցրու ինձ քո ուղիները» (4)

    • Ում հետ է Եհովան մտերիմ (14)

    • «Ներիր իմ բոլոր մեղքերը» (18)

Դավթի երգը: א [Ալեֆ]* 25  Ո՜վ Եհովա, քեզ եմ դիմում: ב [Բեթ]   Ո՜վ իմ Աստված, քեզ եմ ապավինում,+Մի՛ թող՝ ամոթով մնամ:+ Մի՛ թող՝ թշնամիներս ինձ վրա չարախնդան:+ ג [Գիմել]   Երբեք ամոթով չի մնա քեզ հուսացողներից և ոչ մեկը,+Մինչդեռ խայտառակ կլինեն նենգ դավաճանները:*+ ד [Դալեթ]   Ո՛վ Եհովա, ցույց տուր քեզ հաճելի ճանապարհը,+Սովորեցրու ինձ քո ուղիները:+ ה [Հե]   Օգնիր՝ գնամ քո ճշմարիտ ուղով և ուսուցանիր ինձ.+ Դու ես ինձ փրկություն տվող Աստվածը: ו [Վավ] Ամեն ժամանակ դու ես իմ հույսը: ז [Զային]   Հիշիր քո գթասրտությունն ու հավատարիմ սերը,+Որ միշտ դրսևորել ես,* ո՛վ Եհովա:+ ח [Խեթ]   Իմ երիտասարդության մեղքերն ու հանցանքները մի՛ հիշիր: Քո հավատարիմ սիրով ինձ հիշիր,+Չէ՞ որ դու բարի* ես, ո՛վ Եհովա:+ ט [Տեթ]   Բարեսեր* և ուղղամիտ է Եհովան,+Ուստի և մեղսագործին սովորեցնում է ճիշտ ճամփան:+ י [Յոդ]   Նա հեզերին կառաջնորդի, որ անեն ճիշտը,*+Նրանց կսովորեցնի իր ճանապարհը:+ כ [Կաֆ] 10  Եհովան իր բոլոր ուղիներումՍեր* ու հավատարմություն է դրսևորումՆրանց հանդեպ, ովքեր պահում են իր ուխտը*+Եվ իր հորդորներին* են հետևում:+ ל [Լամեդ] 11  Ո՛վ Եհովա, հանուն քո անվան՝+Ներիր հանցանքս, թեև մեծ է այն: מ [Մեմ] 12  Եթե մարդը Եհովայի հանդեպ վախ ունի,+Նա կսովորեցնի նրան, թե ինչ ճանապարհ ընտրի:+ נ [Նուն] 13  Այդ մարդը բարիք կտեսնի,+Եվ նրա սերունդը երկիրը կժառանգի:+ ס [Սամեխ] 14  Եհովան մտերիմ է նրանց հետ,Ովքեր վախ ունեն իր հանդեպ,+Եվ իր ուխտի մասին նրանց է հայտնում:+ ע [Ային] 15  Աչքերս միշտ Եհովային են նայում,+Որովհետև նա է ոտքերս որոգայթից ազատում:+ פ [Պե] 16  Ինձ նայիր ու բարեհաճ եղիր,Քանի որ մենակ եմ և անօգնական: צ [Ցադե] 17  Շատացել են ցավերը սրտիս,+Վերջ դիր տառապանքներիս: ר [Ռեշ] 18  Տես իմ նեղությունն ու տանջանքները+Եվ ներիր իմ բոլոր մեղքերը:+ 19  Տես՝ ինչ շատ են թշնամիները,Եվ որքան ուժգին է նրանց ատելությունը: ש [Շին] 20  Պահպանիր կյանքս և փրկիր ինձ:+ Մի՛ թող մնամ ամոթով,Չէ՞ որ ապաստանել եմ քեզ մոտ: ת [Տավ] 21  Թող որ ես պաշտպանված լինեմ,Քանի որ անարատ և ուղղամիտ եմ,+Քանի որ հույսս քեզ վրա եմ դրել:+ 22  Ո՛վ Աստված, ազատիր* Իսրայելին բոլոր նեղություններից:

Ծանոթագրություններ

Բնագրում այս սաղմոսը այբբենական հերթականությամբ է դասավորված՝ ակրոստիքոսի ձևով:
Կամ՝ «առանց հիմնավոր պատճառի ինչ-որ մեկի դեմ դուրս եկողները»:
Կամ՝ «Որ վաղեմի ժամանակներից են»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Կամ՝ «կառաջնորդի արդարադատությամբ»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Բառարանում տես «Ուխտ»:
Կամ՝ «հիշեցումներին»:
Բռց.՝ «փրկագնիր»: