Սաղմոսներ 26։1-12

  • Անարատությամբ ընթանալ

    • «Քննիր ինձ, Եհո՛վա» (2)

    • Խուսափել վատ ընկերակցությունից (4, 5)

    • «Ո՛վ Եհովա, զոհասեղանիդ շուրջը կպտտվեմ» (6)

Դավթի երգը: 26  Ո՛վ Եհովա, դատիր ինձ,Չէ՞ որ իմ ընթացքն անարատ է:+ Ես անվարան ապավինել եմ քեզ, Եհո՛վա:+   Քննիր ինձ, Եհո՛վա, և ստուգիր,Խորունկ մտքերս* ու սիրտս մաքրիր:+   Հավատարիմ սերդ միշտ աչքիս առաջ եմ պահումԵվ քո ճշմարտության ճանապարհով եմ քայլում:+   Խաբեբա մարդկանց հետ չեմ ընկերակցում,+Իրենց էությունը թաքցնողներից* հեռու եմ մնում:   Չար մարդկանց շրջապատն ատում եմ,+Անօրենների հետ ընկերակցությունը մերժում եմ:+   Ի նշան իմ անմեղության՝ ձեռքերս կլվանամ,Ո՛վ Եհովա, զոհասեղանիդ շուրջը կպտտվեմ՝   Շնորհակալական խոսքեր ասելով,+Զարմանահրաշ գործերդ հռչակելով:   Եհո՛վա, սիրում եմ այն տունը, որտեղ դու ես բնակվում,+Այն տեղը, որտեղ քո փառքն է տիրում:+   Մի՛ ջնջիր ինձ մեղավորների հետ,+Մի՛ կործանիր դաժան* մարդկանց հետ, 10  Ում ձեռքերը զբաղված են ամոթալի գործերով,Եվ ում աջ ձեռքը լի է կաշառքով: 11  Իսկ ես անարատությամբ կընթանամ: Ինձ փրկիր* և իմ հանդեպ բարեհաճ եղիր: 12  Ես կանգնած եմ հարթ գետնին:+ Մեծ ժողովի* մեջ կօրհնեմ Եհովային:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ամենախոր զգացմունքներս»: Բռց.՝ «Երիկամներս»:
Կամ՝ «Կեղծավորներից»:
Կամ՝ «արյուն թափող»:
Բռց.՝ «փրկագնիր»:
Բռց.՝ «Ժողովների»: