Սաղմոսներ 27։1-14

  • Եհովան կյանքս պաշտպանող ամրոցն է

    • «Հիացմունքով նրա տաճարին նայեմ» (4)

    • Եհովան հոգ կտանի, եթե անգամ ծնողները լքեն (10)

    • «Հույսդ Եհովայի վրա դիր» (14)

Դավթի երգը: 27  Եհովան իմ լույսն+ ու իմ փրկությունն է. Ումի՞ց պիտի վախենամ:+ Եհովան կյանքս պաշտպանող ամրոցն է.+ Ումի՞ց պիտի սարսռամ:   Երբ չար մարդիկ հարձակվեցին, որ ինձ հոշոտեն,+Այդ թշնամիները, այդ ոսոխները իրե՛նք սայթաքեցին ու ընկան:   Եթե մի ամբողջ զորք բանակ դնի իմ դեմ,Սիրտս ահ չի զգա:+ Եթե պատերազմ էլ սկսեն իմ դեմ,Վստահությունս, միևնույն է, անխախտ կմնա:   Եհովայից խնդրածս մի բան է,Սրտիս փափագը այն է,Որ կյանքիս բոլոր օրերում Եհովայի տանը բնակվեմ,+Եհովայի վայելչությունը տեսնեմ,Հիացմունքով* նրա տաճարին* նայեմ:+   Աղետի օրը նա ինձ իր ապաստանում կպատսպարի,+Ծածուկ տեղում՝ իր վրանում, կթաքցնի,+Բարձր ժայռի վրա կկանգնեցնի:+   Ինձ շրջապատող թշնամիների մեջ հիմա ես հաղթանակել եմ:* Նրա խորանում ուրախ բացականչություններով զոհեր կմատուցեմ: Ես Եհովային կգովերգեմ:*   Երբ քեզ կանչեմ, ո՛վ Եհովա, դու ինձ լսիր,+Բարեհաճ եղիր ու պատասխանիր:+   Սիրտս կրկնում է քո խոսքերը. «Իմ հավանությունը* փնտրեք»: Այո՛, Եհո՛վա, ես քո հավանությունը կփնտրեմ:+   Ինձնից երես մի՛ թեքիր,+Բարկությամբ լցված՝ մի՛ մերժիր ծառայիդ: Դու իմ օգնականն ես:+ Իմ Աստվա՛ծ, իմ Փրկի՛չ, ինձ մի՛ թող, մի՛ լքիր: 10  Թե հայրս ու մայրս էլ լքեն ինձ,+Եհովան կընդունի ինձ:+ 11  Եհո՛վա, սովորեցրու ինձ քո ուղին,+Ինձ ճիշտ ճանապարհով առաջնորդիրԵվ թշնամիներից պաշտպանիր: 12  Ինձ իմ ոսոխների ձեռքը մի՛ հանձնիր.+ Իմ դեմ սուտ վկաներ են դուրս եկել+Եվ սպառնում են հաշվեհարդար տեսնել: 13  Որտե՞ղ կլինեի, եթե չհավատայի,*Որ Եհովայի բարությունը կվայելեմ, քանի դեռ ողջ եմ:+ 14  Հույսդ Եհովայի վրա դիր,+Քաջ եղիր և սրտապնդվիր:+ Այո՛, հույսդ Եհովայի վրա դիր:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Խորհրդածելով»:
Կամ՝ «սրբարանին»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Բռց.՝ «գլուխս բարձր է»:
Բռց.՝ «երեսը»:
Կամ հնարավոր է՝ «Ես հաստատ հավատում եմ»: