Սաղմոսներ 28։1-9

  • Աստված լսում է սաղմոսերգուի աղոթքը

    • «Եհովան իմ զորությունն ու իմ վահանն է» (7)

Դավթի երգը: 28  Ո՛վ Եհովա, իմ Վե՛մ,+Ես շարունակ դիմում եմ քեզ,Ականջդ մի՛ փակիր: Եթե դու ինձ չպատասխանես,Ես անզոր կլինեմ մեռյալի պես:+   Աղաչանքներս լսիր, երբ քեզ օգնության եմ կանչում,Երբ ձեռքերս դեպի քո սրբարանի ամենասուրբ վայրն* եմ տարածում:+   Մի՛ կործանիր ինձ անօրենների հետ՝Նրանց հետ, ովքեր չարիք են գործում,+Ովքեր իրենց դրացու հետ խաղաղությամբ են խոսում,Մինչդեռ իրենց սիրտը չարությամբ է լեցուն:+   Նրանց հատուցում տուր ըստ իրենց գործերի,+Ըստ իրենց գործած չար արարքների: Իրենց արածների համար նրանց պատժիր,Ըստ արժանվույն հատուցիր:+   Նրանք ուշադրություն չեն դարձնում Եհովայի արածներին,+Ոչ էլ նրա ձեռքի գործերին:+ Ուստի նա կտապալի նրանց ու չի աջակցի:   Փա՛ռք Եհովային,Նա ականջ դրեց օգնության իմ աղաղակներին:   Եհովան իմ զորությունն+ ու իմ վահանն է:+ Նրան եմ ապավինում ողջ սրտով,+Նա ինձ օգնեց, և սիրտս ցնծում է,Նրան կգովաբանեմ իմ երգով:   Եհովան իր ժողովրդի զորության աղբյուրն է,Նա ամրոց է. իր օծյալին մեծ փրկություն բերողն է:+   Փրկիր քո ժողովրդին, օրհնիր քեզ պատկանողներին,+Հովվիր նրանց ու գիրկդ առ հավիտյան:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «խորքի սենյակը»: