Սաղմոսներ 3։1-8

  • Վստահություն Աստծու հանդեպ՝ չնայած վտանգներին

    • «Ինչո՞ւ այսքան շատ թշնամիներ ունեմ» (1)

    • Եհովան է փրկություն տվողը (8)

Դավթի երգը, որը նա շարադրեց, երբ փախել էր իր որդուց՝ Աբիսողոմից:+ 3  Ո՜վ Եհովա, ինչո՞ւ այսքան շատ թշնամիներ ունեմ,+Ինչո՞ւ են շատերը դուրս գալիս իմ դեմ:+   Շատերն ասում են իմ մասին. «Աստված չի փրկի նրան»:+ (Սելա)*   Սակայն դու, Եհո՛վա, իմ վահանն ես,+Ամեն կողմից ինձ պաշտպանում ես: Դու ինձ փառավորողն+ ես ու գլուխս բարձրացնողն ես:+   Աղաղակելով օգնություն կխնդրեմ Եհովայից,Նա կպատասխանի ինձ իր սուրբ լեռից:+ (Սելա)   Ես կպառկեմ ու հանգիստ կքնեմ,Երբ զարթնեմ, ապահով կլինեմ. Չէ՞ որ Եհովան իմ պահապանն է:+   Չեմ վախենում հազարավոր թշնամիներից,Որ պաշարել են ինձ ամեն կողմից:+   Եհո՛վա, իմ Աստվա՛ծ, վեր կաց, որ ինձ փրկես:+ Թշնամիներիս ծնոտին դու կհարվածես,Անօրենների ատամները կփշրես:+   Եհո՛վա, դու ես փրկություն տվողը,+Ժողովուրդդ վայելում է քո օրհնությունը: (Սելա)

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Սելա»: