Սաղմոսներ 30։1-12

  • Սուգը ուրախության է վերածվում

    • Աստծու բարությունը մարդու հանդեպ ողջ կյանքում է դրսևորվում (5)

Երգ՝ տան հանդիսավոր բացման առթիվ: Դավթի երգը: 30  Ես կմեծարեմ քեզ, ո՛վ Եհովա, քանի որ դու ինձ փրկեցիր,Դու չթողեցիր, որ թշնամիներս ինձ վրա չարախնդան:+   Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, քեզ օգնության կանչեցի,Եվ դու ինձ բուժեցիր:+   Եհո՛վա, դու ինձ* գերեզմանից* հանեցիր,+Կյանքս պահպանեցիր, փոսն իջնելուց փրկեցիր:+   Եհովային նվիրվածնե՛ր, նրան գովերգեք,*+Նրա սուրբ անունը* փառաբանեք,+   Քանի որ նրա բարկությունը լոկ մեկ ակնթարթ է տևում,+Իսկ նրա բարությունը մարդու հանդեպ ողջ կյանքում է դրսևորվում:+ Թե երեկոյան լաց էլ լինենք,Առավոտյան ուրախ կբացականչենք:+   Երբ դեռ չէի բախվել դժվարության,Ասում էի. «Ես միշտ կմնամ անսասան»:   Ո՛վ Եհովա, երբ քո բարությունն էի վայելում,Ես սարի պես ամուր էի:+ Բայց երբ երեսդ շրջեցիր,Վախով համակվեցի:+   Եհո՛վա, շարունակ քեզ եմ օգնության կանչում+Եվ քեզնից, ո՛վ Եհովա, բարեհաճություն եմ աղերսում:   Ի՞նչ օգուտ, եթե մեռնեմ,*Ի՞նչ օգուտ, եթե գերեզման իջնեմ.+ Չէ՞ որ հողը քեզ չի գովաբանի,+Քո հավատարմության մասին չի պատմի:+ 10  Լսիր ինձ, Եհո՛վա, իմ հանդեպ բարեհաճ եղիր:+ Ո՛վ Եհովա, ինձ օգնական եղիր:+ 11  Սուգս դու պար դարձրիր,Քուրձս հանեցիր և ուրախության հանդերձ հագցրիր, 12  Որ լուռ չմնամ ու քեզ գովերգեմ: Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, հավերժ քեզ կփառաբանեմ:

Ծանոթագրություններ

Կամ՝ «իմ հոգին»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «նվագակցությամբ գովերգեք»:
Բռց.՝ «հիշատակը»:
Կամ՝ «Ի՞նչ օգուտ իմ արյունից»: